Արմինֆո.Ի շարունակություն ավելի վաղ հրապարակված հաղորդագրության ՝ Հայաստանի ԱԳՆ-ը տեղեկացրել է, որ, պաշտոնական հաստատման համաձայն, մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա Հայաստանի մեկ քաղաքացի:
Արմինֆո. ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով։
Արմինֆո. Բիշքեկում Ադրբեջանի 5 քաղաքացի է ձերբակալվել՝ Ղրղզստանի ղեկավարության դեմ մահափորձ նախապատրաստելու կասկածանքով:
Արմինֆո.Ադրբեջանը զինում է Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում։ Համացանցում ապացույցներ են հայտնվել ադրբեջանական կողմից Ուկրաինային 82 միլիմետրանոց ականների մատակարարման վերաբերյալ:
Արմինֆո. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնում նախօրեին երեկոյան Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ:
Արմինֆո. "Թուրքիան կարող է լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը" հավասարազոր է "ճանաչել Բաքվի ինքնիշխանությունն Արցախի նկատմամբ": Նման կարծիքի է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Արմինֆո.Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ուրուգվայի ԱԳ նախարար Օմար Պագանինիի մասնակցությամբ կայացել է Ուրուգվայում ՀՀ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը: