Արմինֆո. ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը հաղորդել է, որ ընդդիմությունը մտադիր է Վարչական դատարան հայց ներկայացնել, որը թույլ կտա կանխել Հայաստանի տարածքների հանձնումն Ադրբեջանին:
Արմինֆո. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ) ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս իր մտերիմ Ա. Կ.-ի և ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից Ա. Ն.-ի միջոցով կազմակերպել է 2008թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ հանցավոր համագործակցության կողմից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 45 միլիոն ՀՀ դրամ արժեքով գույքի հափշտակություն կատարելու նպատակով իրականացված ավազակային հարձակումը:
Արմինֆո. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինծառայողների վերաբերյալ: Հայտարարությունը հրապարակվել է Թաթոյանի Facebook-յան էջում։
Արմինֆո. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դուրս է եկել գերատեսչության դիմաց բողոքի ակցիա իրականացնող իրավապաշտպանների մոտ։ Այս մասին հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը ։
Արմինֆո.Հայաստանի իրավապաշտպանները բողոքի ակցիա են անցկացնում Արդարադատության նախարարության շենքի դիմաց ՝ գերատեսչությունից պահանջելով պարզաբանումներ, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցի ընթացքում նախատեսվում է ինչ-որ փաստաթղթի ստորագրում։
Արմինֆո. Երեկ՝ 2021 թվականի հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահը 2020 թվականի ամփոփմանը վերաբերող իր ելույթում օգտագործել է ձևակերպումներ ու շեշտադրումներ, որոնք Ադրբեջանում հայատյաց քաղաքականության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի կազմակերպված քարոզի մաս են: Այս մասին ասվում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ։
Արմինֆո. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է։
Արմինֆո. Արցախում 6 զինծառայողի աճյուն են դուրս բերել Հադրութից դեպի Խծաբերդ տանող ճանապարհից։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
Արմինֆո. Հունվարի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 161415 դեպք, որոնցից 147961-ն` առողջացած, 2908-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9850 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 604686 թեստավորում: