Արմինֆո.Եթե Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի նկատմամբ վերջնական դատավճիռն այս տեսքով մտնի օրինական ուժի մեջ, ապա, բնականաբար, նրա լիազորությունները շարունակելու հարցը կդառնա քննարկման առարկա: Այդ մասին սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թովմասյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի, Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ ավագ խորհրդական Լուիս Բոնոյի եւ Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով ավագ պատասխանատու Քրիստին Փրինսի հետ:
Արմինֆո. Յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից: Այդ մասին հայտարարել է շուրջ մեկ տարի ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով իր հասցեին ՀՀ վարչապետի մեկնաբանությանը։
Արմինֆո.ՀՀ կառավարության կողմից անցած տարվա հոկտեմբերի 26-ի համապատասխան որոշման ընդունումից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած 4473 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
Արմինֆո. Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը շարունակել է քննարկել է Դանիել Իոաննիսյանի ներկայացրած «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու հարց»-ը:
Արմինֆո.ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության են արժանացել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերը:
Արմինֆո.Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերյան հարձակմանն ընդառաջ, արդեն մեկ ամիս է` մարտական գործողությունների տարբեր դրվագներ է հրապարակում: