Արմինֆո. Օգոստոսի 28-ին «Իմ Հայաստան» ծրագիրը ՀՀ ԿԳՄՍՆ-ի, ԻԿՕՄ Հայաստանի և ՌՕՔԵՄՓ կենտրոնի հետ համատեղ կիրականացնի «Թանգարանների և արգելոց-թանգարանների ԿՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացման ծրագրի» նվիրատվության միջոցառումը՝ ԿՈՎԻԴ-19-ի արդյունքում առաջացած մարտահրավերները մեղմելու և հաղթահարելու նպատակով:
Արմինֆո. Օգոստոսի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43270 դեպք, որոնցից 36988-ն` առողջացած, 864-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5153 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 200507 թեստավորում:
Արմինֆո. Աշխարհահռչակ "Steinway & Sons" ընկերության արտադրության ռոյալը զարդարել է Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճը ։
Արմինֆո.Օգոստոսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43067 դեպք, որոնցից 36726-ն` առողջացած, 861-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5216 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 198569 թեստավորում:
Արմինֆո. ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի ազգային գրադարանի անձնակազմին է ներկայացրել գրադարանի նորընտիր տնօրեն Աննա Չուլյանին, որն առավելագույն ձայներով հաղթող է ճանաչվել ԿԳՄՍ նախարարության կողմից տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում: Միջոցառմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը եւ նախարարի օգնական Դավիթ Դանիելյանը:
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը այցելել են Գեղարքունիքի մարզում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագրի շրջանակներում ստեղծված ձկնաբուծական տնտեսություն։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ Սևանի էնդեմիկ՝ Գեղարքունի և ամառային իշխան ենթատեսակների բուծման, պահպանման և վերարտադրության գործընթացին։