Արմինֆո.Հունվարի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162643 դեպք, որոնցից 150602-ն` առողջացած, 2941-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8393 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 611815 թեստավորում:
Արմինֆո. ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը պատմել է, թե ինչու է որոշել լքել "Իմ քայլը" խմբակցությունը։
Արմինֆո. ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը ներկայացրել է փաստաթուղթ, որում 62 հայ ռազմագերիներ ներկայացված են՝ որպես ահաբեկիչներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը ։
Արմինֆո.Արտահերթ խորհրդարանական ընտրություններ այժմ <Լուսավոր Հայաստան> կուսակցության օրակարգում չկան ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է <Լուսավոր Հայաստան> կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
Արմինֆո. ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը 2020 թվականի դեկտեմբերի 28-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է հասցեագրել նամակ, որը տարածվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում: Այդ նամակում տեղ են գտել Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու նրանց իրավունքներին վերաբերող հարցեր, ուստի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նամակի այդ մասերին:
Արմինֆո.Հունվարի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162288 դեպք, որոնցից 149873-ն` առողջացած, 2931-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8782 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 609930 թեստավորում:
Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կարևորում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը և դրա պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը, մասնավորապես ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հրատապ վերադարձը, սահմանազատման և սահմանագծման գործընթացը և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը: Այդ մասին հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմը:
«Նախագահն իրավասու մարմիններին կոչ է անում ինչպես վերոնշյալ փաստաթղթով նշված միջոցառումների իրականացման, այնպես էլ բանավոր պայմանավորվածությունների ձեռք բերման դեպքում առաջնորդվել բացառապես համազգային շահերով, ապահովել հանրության առաջ հաշվետվողականություն և անշեղորեն պահպանել ՀՀ Սահմանադրության և օրենսդրության պահանջները, միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները», - ասվում է հաղորդագրությունում:
Արմինֆո. Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի "Արդարություն" կուսակցությունը Հայաստանի քաղաքական ուժերին կոչ է անում հասնել