Արմինֆո. Ո՞վ կարող է հավատալ, որ ադրբեջանցիները թույլ կտան հայերին խաղաղ ապրել իրենց հողում: «Թվիթերի» իր միկրոբլոգում այսպիսի հարց է ուղղել Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը, զետեղելով տեսանյութ, որում ադրբեջանցի զինվորականները թալանում են արցախցիների տունը:
Արմինֆո.Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։
Արմինֆո.ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Ենչան, բացելով Լեռնային Ղարաբաղի հարցով Անվտանգության խորհրդի հրատապ նիստը, փաստել է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հայտարարել է, որ նախաձեռնել է տեղային հակաահաբեկչական գործողություն Արցախում ՝ ի պատասխան "բնապահպանների և չորս ոստիկանների ողբերգական մահվան": Ընդ որում, նա հավելել է, որ միջադեպերը կապված են եղել ականների հետ, որոնք, նրանց պնդմամբ, տեղադրվել են հայկական զինված ուժերի կողմից:
Արմինֆո. Ավելի քան 40 ամերիկացի օրենսդիրներից բաղկացած երկկուսակցական խումբը միացել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբակցության ղեկավարությանն ու կոչ արել Ջո Բայդենի վարչակազմին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կոնկրետ գործողություններ ձեռնարկել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) պաշտպանության համար մանդատ ստեղծելու եւ խաղաղապահ առաքելություն իրականացնելու ուղղությամբ, որի 120 000 քրիստոնյա հայեր զոհ են դարձել Ադրբեջանում շարունակվող ցեղասպանությանը: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Արմինֆո.Արցախի հերոս, Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, գեներալ - լեյտենանտ Արշավիր Ղարամյանը նշել է Արցախի փրկության միակ ճանապարհը:
Արմինֆո. Հուլիսի 27-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել ելույթով՝ մասնակից պետությունների առաքելությունների ղեկավարների և ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից շուրջ 8 ամիս շարունակ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախում արագորեն վատթարացող հումանիտար ճգնաժամի և վերջին զարգացումների վրա։