Արմինֆո.Հանրապետության տարածքում փետրվարի 3-4-ը, 5-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Արմինֆո. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 2-ին բավարարել է Դավիթ Գալստյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը:
Արմինֆո. <Լուսավոր Հայաստան> խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել եմ ազատազրկման վայրերում թույլատրել ազատազրկված անձանց հետ ինչպես կարճատև, այնպես էլ երկարատև տեսակցությունները՝ հակահամաճարակային պայմանների ապահովմամբ։
Արմինֆո. ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը հայտարարել է, որ ԵԽԽՎ բյուրոյի ներկայացուցիչները խոստացել են հատուկ զեկույցում բարձրացնել Ադրբեջանում հայ գերիների հարցը:
Արմինֆո. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, Հայաստանի երկրորդ նախագահին թույլատրել է մեկնել արտերկիր: Այդ մասին դատական նիստի ժամանակ հայտարարել Է դատախազ Գեւորգ Բաղդասարյանը։
Արմինֆո.Սույն թվականի փետրվարի 1-ին ՀՀ կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի` սանձազերծած 44 օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար: Այդ մասին ասվում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:
Արմինֆո.ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հիմնական նպատակն էր ներկայացնել արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և դրանից բխող հետևանքները։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։
Արմինֆո. ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը լիովին փոխել է վարքագծի մարտավարությունը և հիմա իրեն զարմանալիորեն խաղաղասեր է պահում։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։
Արմինֆո.Փետրվարի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167231 դեպք, որոնցից 158335-ն` առողջացած, 3089-ը` մահվան ելքով: Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամույլի ծառայությունը, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5035 պացիենտ: