Արմինֆո.Օգոստոսի 28-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց տեղի է ունեցել հերթական բողոքի ակցիան՝ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:
Արմինֆո.Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Ձորագյուղ համայնքի վարչական սահմաններում, համայնքից մոտ 2 կմ դեպի արևմուտք գտնվող <<Դամբարանադաշտ մթա. 2-1 հզմ.>> հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտու տարածքի երեք դամբարան անհայտ անձինք գանձագողության նպատակով քանդել են և թալանել: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը։
Արմինֆո. ՀՀ դատախազությունը շարունակում է ոստիկանության բաժիններում, ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում անձանց խոշտանգումների, վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր դեպքերը պարզելու, այդ մասին ահազանգերը քննչական, դատավարական հնարավոր ողջ գործիքակազմի կիրառմամբ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության առարկա դարձնելու, իրավական գնահատականի արժանացնելու իր որդեգրած անշեղ ուղեգիծը:
Արմինֆո.Երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար, «Երազարտ» ծրագրի սան Եվա Գևորգյանը Գրան պրի է ստացել Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթում (Chicago International Music Competition): Բացի այդ, դաշնակահարուհին հատուկ մրցանակ է ստացել՝ Ֆ․ Շոպենի
Արմինֆո. Օգոստոսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43451 դեպք, որոնցից 37264-ն` առողջացած, 869-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5052 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 202253 թեստավորում:
Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» պեղումներ իրականացնելու համար հատկացված պետական միջոցների ծախսման գործըթնացը՝ վերաբերելի այլ փաստաթղթեր պահանջելով և ստանալով նաև «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:
Արմինֆո. Հայաստանում առաջին անգամ ազգային հերոսի կոչում է շնորհվել բժշկի:
Արմինֆո. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են վարորդական վկայականներ տրամադրելու դիմաց կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառք տալու, կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառքի միջնորդության դեպքեր: