Արմինֆո.ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ իրավասու մարմինների վարույթներում «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր ՓԲԸ-ում արձանագրված խախտումների և չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը։ Ուսումնասիրությամբ փաստվել է, որ նշված ոլորտում ևս տարիներ շարունակ գործել է կազմակերպված կոռուպցիոն սխեմա:
Արմինֆո. Դատավորների միությունը հորդորում է ձեռնպահ մնալ դատավորների հեղինակությունն արատավորող, դատավորներին վիրավորող ու հանրության առջև նրանց անաչառությունը կասկածի տակ դնող հրապարակային արտահայտություններից:
Արմինֆո. Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարությունը դատապարտում է մայիսի 21֊ին Արամ Խաչատրյան համերգասրահում Եվրոպայի օրվան նվիրված համերգի ժամանակ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկու դեմ կատարված ակցիան:
Արմինֆո. Արցախի մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում վերահաստատում են միացյալ Հայոց ինքնիշխան պետության մաս լինելու քաղաքական վճռականությունը: ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարության տեքստում ասվում է.
Արմինֆո.Հայաստանում դատական բարեփոխումների հրամայականն անկասելի է: «Ժառանգությունե կուսակցությունը, հետևելով հայաստանյան ներկա վտանգավոր զարգացումներին, ցավով արձանագրում է , որ այս կարևորագույն գործընթացը իշխանությունը դարձյալ ստորադասում է իր մարտավարական շահերին:
Արմինֆո.Հանրային խորհուրդը մայիսի 20-ին արտահերթ նիստ է անցկացրել՝ քննարկելու Հայաստանի դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը։
Արմինֆո. ՙՍասնա Ծռեր՚ համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 20-ի հայտարարության առթիվ: Կուսակցության մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարության տեքստում ասվում է.
Արմինֆո. Արցախի նախագահ Բակո Սահակյանն առավոտից Երեւանում է եւ հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական-քաղաքական շրջանակների հետ: