Արմինֆո. ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանվագ դրամական օգնություն կտրամադրի 0-18 տարեկան 3110 երեխաների, որոնց ընտանիքները պետական ընտանեկան նպաստի համակարգի շահառուներ են: Միանվագ դրամական օգնությունը կկազմի 26 500 դրամ՝ յուրաքանչյուր երեխայի համար: Ծրագրի շահառու են հանդիսանում Հայաստանի ողջ տարածքում բնակվող, նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող երեխաները:
Արմինֆո. Օգոստոսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43781 դեպք, որոնցից 37722-ն` առողջացած, 879-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4912 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 205940 թեստավորում:
Արմինֆո. Օգոստոսի 29-ին հիվանդանոցում մահացել է 41-ամյա Էդգար Մ. - ն, որը տուժել էր Երեւանում բնակելի շենքի փլուզման հետեւանքով:
Արմինֆո.: Օգոստոսի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 175 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հաղորդել Է Միասնական տեղեկատվական կենտրոնը։ Աղբյուրի համաձայն ՝ ապաքինվել է ևս 299 հիվանդ։
Արմինֆո.: Օգոստոսի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Ծղուկ համայնքում վարչապետը հանդիպում է ունեցել տեղի բնակիչների հետ եւ ծանոթացել բարձրացված խնդիրներին: Գյուղացիների խոսքով ՝ Փաշինյանը երկրի առաջին ղեկավարն է, ով այցելել է Ծղուկ ։
Արմինֆո. Պարետատան նոր որոշմամբ դիմակը կրելը որոշ դեպքերում պարտադիր չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների համար։
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել Տավուշյան հաղթական մարտերի հերոսների պարգևատրման արարողությունը։
Արմինֆո. Իմ հրաժարականի հարցը չի քննարկվում, օգոստոսի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Արմինֆո.Այս պահին սահմանին իրավիճակը կայուն է և կանխատեսելի։ Այս մասին օգոստոսի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։