Արմինֆո.Արցախի պաշտպանության բանակը հաղորդում է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը:
Արմինֆո. "Լուսավոր Հայաստան" խմբակցությունը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է "Ընթացիկ իրավիճակի եւ դրանից դուրս գալու ուղիների մասին" ԱԺ որոշման նախագիծը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրավաչափության հարցը։
Արմինֆո. Հայաստանի նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հանդիպում է ունեցել <Իմ քայլը> խմբակցության պատգամավորների հետ, հանդիպման արդյունքում խմբակցությունը որոշում կկայացնի Ջհանգիրյանի թեկնածությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրելու մասին:
Արմինֆո.ՀՀ կառավարությունն առաջարկում է ստեղծել Հակակոռուպցիոն դատարան եւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան: Այս մասին պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ։
Արմինֆո.2021թ. հունվարի 12-ին՝ ժամը 17:50- ի սահմաններում, ԱՀ Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ Մ. Մ.-ն, Մարտակերտ քաղաքի վարչական տարածք հանդիսացող «Մարտակերտի Բաղեր» կոչվող տեղամասում էքսկավատորով հողային աշխատանքներ իրականացնելու ընթացքում, նախնական տվյալներով, պայթել է ականի վրա, որի արդյունքում մարմնի տարբեր աստիճանի այրվածքներ ստանալու հետևանքով տեղում մահացել է:
Արմինֆո. ՀՀ ԱԳՆ –ը հանդես է եկել Բաքվի հակահայկական ջարդերի 31-ամյակի կապակցությամբ հայտարարությամբ․
Արմինֆո.Հունվարի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163128 դեպք, որոնցից 151246-ն` առողջացած, 2951-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8216 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 613908 թեստավորում:
Արմինֆո. Ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի ջանքերին պետք է միանան նաև ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև քաղաքակիրթ աշխարհի բոլոր երկրները: Այս մասին հայտարարել է <Լուսավոր Հայաստան> կուսակցության ղեկավար ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Արմինֆո.Հայաստանի վարչապետի ընդդիմադիր թեկնածու Վազգեն Մանուկյանն անդրադարձել է հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը․