Արմինֆո. Եթե կան կասկածներ, անվստահություն, կարեւոր եմ համարում փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումները: ՙԱրցախպրեսում՚ հրամարակված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը, անդրադառնալով այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ նախորդ իշխանությունների ժամանակ Արցախի ղեկավարությունը տեղյակ չի եղել բանակցային գործընթացի մանրամասներին:
Արմինֆո. Արցախի ղեկավարությունը մինչ օրս տեղեկացված չի եղել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի մասին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնելով, որ իշխանության գալուց հետո ինքն անձամբ է Արցախի ղեկավարությանը տրամադրել կարգավորման փաստաթղթերը։
Արմինֆո. Արցախի նախագահ Բակո Սահակյանը որոշում է կայացրել 2020 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ հանդես չգալ այս կամ այն թեկնածուին սատարելու մասին հայտարարություններով: Այս մասին Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, որը հավակնում է 2020 թվականին ԼՂՀ նախագահի պաշտոնին ։
Արմինֆո.Արցախում և Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, նախընտրական ծրագրերի մասին և ոչ միայն Արմինֆո-ն զրուցել է ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, ով 2020թ. հավակնում է Արցախի նախագահի պաշտոնին։