Արմինֆո.Հայաստանի իշխանությունները մտադիր են բնակարաններով ապահովման ծրագիր իրականացնել Արցախից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիների համար: Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ, "Հումանիտար կենտրոնի" աշխատանքների համակարգող Տիգրան Խաչատրյանը:
Արմինֆո.Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Հ.Գ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: Այդ մասին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ 2024 թվականի փետրվարի 27-ին ամփոփվել են Զինվորական դատախազության 2023 թվականի աշխատանքները:
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է Հունաստանի կառավարություն, որտեղ նրանց դիմավորել են Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և նրա տիկինը` Մարևա Գրաբովկի Միցոտակիսը:
Արմինֆո. Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հանդիպումը:
Արմինֆո.ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի ծառայողները և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները, ստանալով տեղեկատվություն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի Բագրատաշեն սահմանապահ վերահսկողության բաժնի աշխատակիցներից, բացահայտել են կանխիկ դրամական միջոցների ապօրինի տեղափոխման դեպք:
Արմինֆո.2019 թվականի հոկտեմբերի 24-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարագրով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել ՍՊ ընկերությանը հատկացված՝ Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ փողոցին կից գտնվող տարածքում:
Արմինֆո. Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում ամփոփվել են ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններում ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանման վերաբերյալ 2024․ թվականի հունվարի 20-ի դրությամբ քննվող և ավարտված քրեական վարույթների արդյունքները: Այդ մասին հաղորդել է ՔԿ մամուլի ծառայությունը: