Արմինֆո.102-րդ ռազմակայանի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ-ում ՝ ի պատասխան "Հայաստանի բարեկամների ցանցի" պատրաստած "Խորացնելով ԵՄ-Հայաստան հարաբերությունները. ավելի շատ Եվրոպա Հայաստանում, ավելի շատ Հայաստան Եվրոպայում" զեկույցի դրույթները մեկնաբանելու խնդրանքին: Ցանցը գլխավորում է Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը: Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հաղորդակցության գծով տնօրեն Ալեքս Գալիցկին ՝ ի պատասխան Հայաստանի վարչապետի այն խոսքերի, թե Արցախի իշխանությունների որոշ հայտարարություններ սպառնալիք են ՀՀ ազգային անվտանգությանը։
Արմինֆո. Հայուհին գլխավորել է Պաղեստինի արտաքին գործերի և օտարերկրացիների հարցերի նախարարությունը։
Արմինֆո.ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերն արձագանքել է Վաշինգտոնի հասցեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեղադրանքներին՝ Հարավային Կովկասում ապակայունացնող դերի վերաբերյալ:
Արմինֆո. Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չոն Բյուն Վոնի գլխավորությամբ:
Արմինֆո.Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զարմացել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝որոշումից: Այդ մասին "Իզվեստիա"-ի հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Արմինֆո. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատմել է, որ վերջին անգամ Հայաստանի գործընկերոջ հետ շփվել է 2023 թվականի նոյեմբերին ։ Այդ մասին նա հաղորդել Է "Իզվեստիա"-ի հետ հարցազրույցում։
Արմինֆո.Արցախը ադրբեջանական օկուպացիայից հետո, կորցնելով միանգամից 40 դիրք, համալրել է անազատ պետությունների շարքը՝ Freedom House իրավապաշտպան կազմակերպության 2024 թվականի "Ազատությունն աշխարհում" զեկույցում
Արմինֆո. «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը, մարտի 24-ին` Բրյուսելում, համախմբել է Եվրոպայի հայ համայնքների ներկայացուցիչներին՝ Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները քննարկելու համար։ «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության հաղորդագրության համաձայն, քննարկմանը մասնակցել են Բելգիայի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Ռումինիայի, Միացյալ Թագավորության հայ համայնքների ներկայացուցիչները։
Արմինֆո. «Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը դիմում է ՀՀ ԱԺ երեք խմբակցություններին և անկախ պատգամավորներին ԱԺ նիստերում կառավարության կատարողականի քննարկումը եզրափակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու և քվեարկության դնելու պահանջով՝ համաձայն ՀՀ սահմանադրության 115 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի։ Այդ մասին ասվում է «Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժման՝ ԱրմԻնֆո-ին տրամադրված պահանջագիր-հայտարարությունում: