Արմինֆո. Երեւանում եւ Հայաստանի այլ քաղաքներում ընդդիմության բողոքի ցույցերը կարող են ֆոն ծառայել երկրում հեղաշրջման փորձի համար: Եվ ցույց տալ, որ Հայաստանում, իբր, մեծ դժգոհություն կա իշխանությունից։ Համապատասխանաբար՝ այն փոխելու հասարակական պահանջ: ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել հասարակական - քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը։
Արմինֆո.Միջազգային իրավունքի համաձայն, Կոսովոյի անկախության միջազգային ճանաչման նախադեպը, անշուշտ, կարող է կիրառվել նաև Արցախի դեպքում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը։
Արմինֆո. Փողոց դուրս եկած քաղաքական ուժերի նպատակը աաաամենեւին էլ Արցախի անվտանգությունը չէ, ոչ էլ՝ ներքաղաքական ու արտաքին քաղաքական նոր օրակարգի ու հայեցակարգի ստեղծումն ու իրականացումը։
Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը ՌԴ-ին Արցախից, իսկ հետո ողջ Հարավային Կովկասից դուրս մղելու ԱՄՆ-ի և ԵՄ-ի գործողությունների միջեւ կապի վկայությունն է: ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը։
Արմինֆո.Ռուսաստանի և Արևմուտքի միջև սառը պատերազմը, անկասկած, փոխակերպում է նաև նրանց միջև աշխարհաքաղաքական մրցակցությունը տարբեր տարածաշրջաններում, ընդհուպ, մինչեւ բոլորովին նոր կոնֆիգուրացիաների ձեւավորում: ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին Ռաևսկին։
Արմինֆո. Այսպես թե այնպես, ամեն դեպքում Հայաստանի ղեկավարությունն իր բոլոր գործողություններում պետք է հաշվի առնի հետխորհրդային ողջ տարածքի արդեն իսկ տեղի ունեցող անցումը ակտիվ աշխարհաքաղաքական փոխակերպումների փուլ։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը։
Արմինֆո.Դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար սահմաններ բացելու Երեւանի առաջարկին Անկարայի համաձայնությունն, առաջին հերթին, դիտարկվելու է որպես դրական քայլ։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:
Արմինֆո.Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարները որոշվում են այդ թվում՝ Թուրքիայի վախերով։ Մինչդեռ, Թուրքիայիգլխավոր վախերից մեկն, իրականում, սեփական ինքնության ճգնաժամն է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։
Արմինֆո.Հայաստանում պոպուլիզմի դեմ պոպուլիզմի պայքար է ընթանում։ Ընդդիմությունը փորձում է պոպուլիստական մեթոդներով ու գործիքներով պայքարել իշխանության դեմ, որին մեղադրում է պոպուլիզմի համար։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել հասարակական-քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը։
Արմինֆո. Այսօր ստեղծվել է միջազգային քաղաքական իրավիճակ, որում մենք փորձում ենք վերաիմաստավորել արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը։ Այդ շրջանակներում, մասնավորապես, առաջարկ կա սկսել շարժումը մարդու հիմնարար իրավունքներից դեպի կարգավիճակ, այլ ոչ թե՝ հակառակը:ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել "Լուսավոր Հայաստան" կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։