Արմինֆո.Ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու ակտիվ արշավ է սկսել: Մարտի 30-ից հակառակորդը տարբեր բնույթի տեղեկություններ է տարածում, թե, իբր, հայկական կողմն ուժեր է կուտակում Ադրբեջանի հետ սահմանին։ Իսկ գիշերը թշնամական կողմը Հայաստանին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու համար։
Արմինֆո.Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանում իր պատասխանատվության գոտի է համարում նրա ինքնիշխան տարածքը ՝ կարգավորված պետական սահմանների շրջանակներում, ՌԲԿ-ին ասել են ՀԱՊԿ-ում: Այնտեղ այդպես են պատասխանել հանրապետությունում կազմակերպության պատասխանատվության գոտու հարցը պարզաբանելու Երևանի պահանջին։
Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, նշելով, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Արմինֆո.Մինչև Խորհրդային Միության փլուզումը Հայաստանում ապրում էր մոտ 5 հազար հրեա ։ Երբ 1990-ականներին նրանց մեծ մասը հայրենադարձվեց, մնացին մի քանի հարյուր: Բայց Ուկրաինայի շուրջ պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանից ռելոկանտների շատ մեծ ալիքը իր հետ Հայաստան բերեց նաև շատ հրեաների։ Մեր աչքի առաջ տեղի ունեցավ հրեական համայնքի երկրորդ ձևավորումը։ Այդ մասին detaly.co.il-ին հարցազրույցում հայտարարել է Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը։
Արմինֆո. Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստանի Հանրապետություն:
Արմինֆո. Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներն ակնհայտ են։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Բուենոս Այրեսում TN-ին հետ հարցազրույցում։