Արմինֆո.Հայաստանի կառավարությունը տապալել է իր իսկ հնգամյա ծրագիրը, որը հաստատվել էր ՀՀ Ազգային ժողովի կողմից։ Այդ մասին այսօր հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որտեղ քննարկվում է ՀՀ կառավարության ծրագրի կատարումը։
Արմինֆո.Հայաստանի ոչ մի պետական պաշտոնյա իրավունք չունի բանակցել այս կամ այն գյուղը, այս կամ այն տարածքը հանձնելու շուրջ։ Այդ մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում կառավարության 2021-2023թթ. ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՝ ընդդիմանալով ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին։
Արմինֆո.Հայաստանում տեսնում են Ադրբեջանի նահանջը նախկինում ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններից։ Այդ մասին մարտի 15-ին ՀՀ կառավարության 2021-2023թթ. ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի դպրոցներում "Մարտական փառքի անկյունների" հեռացման վերաբերյալ որևէ հրաման, հանձնարարական կամ ցուցում չի տվել: Այդ մասին մարտի 14-ին լրագրողներին հայտարարել է գերատեսչության ղեկավար Ժաննա Անդրեասյանը։
Արմինֆո.Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների խոշորացման հարցը բարդ գործընթաց է և պահանջում է բարդ որոշումների ընդունում ։ Այդ մասին մարտի 14-ին լրագրողներին հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ մեկնաբանելով Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ապագայի մասին հարցը։
Արմինֆո."Զվարթնոց" օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերումը քաղաքական ենթատեքստ ունի։ Մարտի 14 - ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Հայաստանի սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Ստեփանյանը՝ անդրադառնալով Երեւանի օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերմանը:
Արմինֆո. ՀՀ քաղաքացիներին էլեկտրոնային դեղատոմսերի տրամադրման համակարգը կարգավորվում է ամենօրյա ռեժիմով։ Այդ մասին մարտի 14-ին լրագրողներին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Արմինֆո. 9-ամյա տղայի մահվան պատճառը պարզելու համար անհրաժեշտ է սպասել դատաբժշկական փորձաքննության արդյունքներին: Այդ մասին մարտի 14-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։
Արմինֆո. 2024թ. մարտի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա.Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին բացի Հանձնաժողովի անդամներից ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը և անհայտ կորած անձանց ծնողների շահերը ներկայացնող Արսեն Ղուկասյանը:
Արմինֆո. Հայաստանի գործող իշխանությունները պատմական պատասխանատվություն ունեն և պարտավոր են դիվանագիտական ջանքեր գործադրել տարածաշրջանում մեր պետության լիակատար մեկուսացման վտանգը և սուբյեկտայնության կորուստը կանխելու ուղղությամբ։ Դրա համար առաջին ու անխուսափելի պայմանը բանակցային գործընթացում հստակ դիրքորոշում ունենալն ու սկզբունքային վարքագիծ դրսևորելն է։ Այդ մասին ասվում է Արցախի և Հայաստանի քաղաքական ուժերի հայտարարությունում: