Արմինֆո. Հայաստանն առաջին անգամ մասնակցում է ռեստորանային սպորտի աշխարհի առաջնությանը: Այս մասին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտնել է Ռեստորանային սպորտի հայկական ֆեդերացիայի նախագահի տեղակալ, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Մամուլյանը։
Արմինֆո. Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Պարետատանը խորհուրդ է տվել սեպտեմբերից բացել մշակութային հաստատությունները։ Այս մասին սեպտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը։
Արմինֆո.Սեպտեմբերի 4-ի առավոտյան Ազգային ժողովի շենքի դիմաց մեկնարկել է Ռուսաստան վերադառնալ ցանկացողների ակցիան:
Արմինֆո. Սեպտեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44461 դեպք, որոնցից 39257-ն` առողջացած, 891-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4041 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 213644 թեստավորում:
Արմինֆո. Ալկոհոլային թունավորման դեպքերից տուժածները բուժում են ստանում հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում:
Արմինֆո.Ինչպես արդեն տեղեկացվել է, վերլուծության են ենթարկվել ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ իրականացված՝ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացներում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների բացահայտման և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ 2019թ. հունվարից 1-ից մինչև 2020թ. հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքները: