Արմինֆո. Նիկոլ Փաշինյանն ու իշխող խմբակցությունն ի վիճակի չեն լուծել ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցը։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է <Բարգավաճ Հայաստան> խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ։ Պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը հետ չի կանգնի կառավարության հրաժարականի և խորհրդարանը ցրելու իր պահանջից ։
Արմինֆո.Իշխանությունը չի առարկում ընդդիմության այն հայտարարություններին, թե երկրի ղեկավարության լեգիտիմությունն այժմ հարցականի տակ է ։ Այս մասին հայտարարել է <Իմ քայլը> խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ՝ անդրադառնալով <Լուսավոր Հայաստան> խմբակցության՝ <Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիրը> լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու առաջարկին։
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ժամկետային զինծառայողների ծնողների հետ: Այս մասին հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը ։ Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է զինծառայողներից մեկի հայրը ՝ Սուրեն Ջուլհակյանը, Փաշինյանը լսել է զինծառայողների ծնողներին հուզող բոլոր հարցերը ։
Արմինֆո. Հիմա պետական պարտքը ավելացնելու ժամանակը չէ, քանի որ մենք տնտեսական բավականին բարդ իրավիճակում ենք ։ Այս մասին Գյումրիի եւ Վանաձորի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել Է ընդդիմության կողմից վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ։
Արմինֆո.Ազգային ժողովում կայացել է պատգամավորներ Գոռ Գեւորգյանի եւ Սոֆիա Հովսեփյանի կողմից կազմակերպված աշխատանքային փակ քննարկում՝ «Ադրբեջանում հայկական կողմի գերիների վերադարձի խնդիրները» թեմայով:
Արմինֆո. Հունվարի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164235 դեպք, որոնցից 152615-ն` առողջացած, 2987-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7905 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 620704 թեստավորում:
Արմինֆո. Երեկ ադրբեջանական կողմը մեզ է փոխանցել սպանված երկու հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Արմինֆո. Դատապարտելի է ՀՀ վարչապետի թեկնածու համարվող Վազգեն Մանուկյանի կողմից Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քաղաքացիներին ուղղված իր խոսքում: Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Արմինֆո.Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։