Արմինֆո.«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել դատարան, որով պահանջում է իրեն վերականգնել իր նախկին աշխատանքում և գանձել հարկադիր պարապուրդի գումարը։ Այս մասին հայտնում է DataLex դատական տեղեկատվական համակարգը։
Արմինֆո.Այսօր գիշերը «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարձված նոր պահնորդական կազմակերպության ծառայողները հարձակվել են Ամուլսարի պաշտպանների վրա և ծեծի ենթարկել նրանց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է <Լուսավոր Հայաստան> խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ։
Արմինֆո.։ Սեպտեմբերի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44845 դեպք, որոնցից 40121-ն` առողջացած, 900-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3549 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 219177 թեստավորում:
Արմինֆո. Սեպտեմբերի 4 - ին Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է "Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին " օրինագծերի փաթեթը: Հիշեցնենք, որ այն նպատակաուղղված է կարանտինի մեխանիզմի կիրառմանը արտակարգ դրության ռեժիմի փոխարեն, որի ժամկետը լրանում է սեպտեմբերի 11-ին: Այդ օրինագծի ընդունմանը "կողմ" է քվեարկել 70 պատգամավոր, "դեմ"՝ 19-ը: Ընդունված օրինագծի համաձայն, երկրում վարակիչ հիվանդությունների տարածման դեպքում, կամ Հայաստանում արտակարգ իրավիճակի դեպքում, Առողջապահության նախարարության առաջարկով, մարզպետի կամ քաղաքապետի կողմից կարող է կարանտինի ռեժիմ սահմանվել ։
Արմինֆո. Սեպտեմբերի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են առանց հայտարարագրման և համապատասխան մաքսային ձևակերպումների մեծ քանակությամբ ավտոյուղերի` Վրաստանից ՀՀ տարածք ներկրման բազմակի դեպքեր, որոնց հետևանքով պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր` 53.911.257 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ: