Արմինֆո.Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ սահմանազատման աշխատանքները, ըստ էության, սկսվելու են Տավուշի մարզից։ Սա, փաստացի, երկու ամիս առաջվա Ալիևի հայտարարության կրկնությունն է, ըստ որի, սահմանազատման հանձնաժողովը քննարկում է մեկ հարց՝ Ղազախ-Թովուզի շրջանի սահմանազատման հարցը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է "Ապրելու երկիր" կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:
Արմինֆո. Հայաստանի սահմանապահներն օգոստոսի 1-ից ինքնուրույն սահմանային հսկողություն կիրականացնեն "Զվարթնոց" օդանավակայանում: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսում:
Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարար նշանակելիս հաշվի են առնվել նրա կապերը ռուսական շրջանակների հետ:
Արմինֆո. Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի փետրվարի 27-ին, մարտի 5-ին և մարտի 7-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ երեք հայցադիմումները (վարույթ ընդունված հայցադիմումների քանակը՝ 102): Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Արմինֆո.Հայաստանը կարող է ևս 2 տարով երկարաձգել ԵՄ առաքելության մանդատը հանրապետությունում: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության տարածքը՝ 29 800 քառակուսի կիլոմետր, կլորացված թիվ է։ Այդ մասին մարտի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արմինֆո.Երևանն աշխատում է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ անդրադառնալով Բաքվում ապօրինի պահվող գերիներին վերադարձնելու ուղղությամբ ՀՀ իշխանությունների ջանքերին, ինչպես նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, թե "Երեւանում առանձնապես չեն ցանկանում տեսնել Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին":
Արմինֆո.Հայաստանի նոր սահմանադրության հայեցակարգը պատրաստ չէ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրել է սահմանը հատած զինված ադրբեջանցի զինվորի վերադարձի դրդապատճառները՝ այն պայմաններում, երբ Բաքուն շարունակում է ապօրինի պահել հայ գերիներին, այդ թվում ՝ Արցախի Հանրապետության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին:
Արմինֆո. Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին երբևէ խոսք չի եղել և չի կարող լինել։ Այդ մասին մարտի 12-ին մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Հայաստանի Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի սահմանին գտնվող 4 գյուղեր անհապաղ վերադարձնելու մասին Բաքվի պահանջը։