Արմինֆո. Ադրբեջանն Իսրայելից ձեռք է բերել Sky Dew օդապարիկ, որը հագեցած է հրթիռների և ինքնաթիռների հեռահար հայտնաբերման առաջադեմ համակարգով:
Արմինֆո. Երևանում տեղի է ունեցել գիտագործնական գիտաժողով և գրական ընթերցումներ՝ նվիրված մեծ բանաստեղծ, փիլիսոփա և մտածող Մահթումկուլի Ֆրագիի կյանքին ու ստեղծագործությանը ՝ "Թուրքմենական գրականության դասական Մահթումկուլի Ֆրագիի կյանքն ու գործը" խորագրով:
Արմինֆո.Վերին Ոսկեպար գյուղը՝ դա հայկական հինավուրց պատմական հուշարձաններ են եւ կարևոր աշխարհագրական դիրք՝ մեր անվտանգության համար: Այդ մասին իր թելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով 4, այսպես կոչված, անկլավային գյուղերը հանձնելու Ադրբեջանի վերջին պահանջներին։
Արմինֆո. "Մեծ Բրիտանիան ճանաչում է ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու Հայաստանի որոշումը որպես ինքնիշխան իրավունք և աշխատելու Է եվրատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Հայաստանին Ռուսաստանի կողմից հատուցման սպառնալիքներին դեմ հանդիման": Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Ջեյմս Հիպին այդպես է պատասխանել բրիտանացի խորհրդարանականների այն հարցին, թե "ինչպես է գնահատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալուց Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերության համար հնարավոր օգուտները":
Արմինֆո.Ֆրանսիան, իր աֆրիկյան քաղաքականության ձախողումից հետո, փորձում է խաղաղապահի կերպար ստեղծել Լեռնային Ղարաբաղում՝ թեև այնտեղ խաղաղապահ դեր է կատարել Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Արմինֆո. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հերքել է Թել Ավիվի հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի քննադատությունը, որը Գազայի հատվածում ՑԱԽԱԼ-ի գործողությունները համեմատել է նացիստների գործողությունների հետ:
Արմինֆո.ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ տարածաշրջանային եւ գլոբալ առաջնահերթությունների շուրջ ռազմավարական համագործակցության ամրապնդումն են քննարկել են պետքարտուղարի տեղակալ Քուրտ Մ.Քեմփբելը եւ Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքափարը՝ անցյալ շաբաթվա վերջին Վաշինգտոնում:
Արմինֆո. Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Այդ մասին հայտարարել Է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ՝ Ադրբեջան իր պետական այցի նախօրեին:
Արմինֆո. Հնդկաստանն օդային միջանցք է ստեղծում դեպի Հայաստան ՝ ռազմավարական նշանակության արտահանումը սպասարկելու համար։ Այդ մասին ասվում է հնդկական IADN-ի Twitter-ի (X) հաղորդագրությունում:
Արմինֆո.Հայաստանն ու Կիպրոսն ընդհանուր պատմություն ունեն. պատմություն, որտեղ առկա են հետապնդումներ, հալածանքներ, տեղահանություններ, բռնություն։ Այդ մասին հայտարարել է Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսը՝ մարտի 7-ին Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։