Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Նոր Նորք վարչական շրջանում հանդիպել է կուսակցության ակտիվի հետ:
Արմինֆո. Ես չեմ կարող 100%-ով խոսել ինձնից բացի որևէ մեկի մասին, բայց այս պահին առաջադրված մեղադրանքները և այն, ինչ գիտեմ, թույլ են տալիս ինձ հայտարարել, որ մեր գործողություններում անօրինական ոչինչ չկա։ Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում՝ խոսելով իր տեղակալ Անի Իսպիրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին։
Արմինֆո.Ապրիլ ամսվա առաջին կեսին Երևանում նախատեսվում է անցկացնել Հայ-ղազախական գործարար համաժողով։ Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, գործարար համաժողովի ընթացքում տեղի կունենան երկու երկրների գործարարների B2B հանդիպումներ։
Արմինֆո. Եթե քննչական մարմինները այցելել են պետական կառույց, ուրեմն խոսքը կոռուպցիայի մասին է, որի դեմ պայքարը մենք չափազանց կարևորում ենք, բայց, միևնույն ժամանակ, հարգում ենք անմեղության կանխավարկածը։ Այդ մասին հունվարի 31-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։
Արմինֆո. Ես չեմ ուզում փոխել ոչ Հայաստանի զինանշանը, ոչ՝ օրհներգը։ Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում։ Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունն ու խմբակցությունն եւ կառավարությունն այս պահին պետական խորհրդանիշների փոփոխության հետ կապված որևէ որոշում չունեն: