Արմինֆո. Գաղտնիք չէ, որ մինչ օրս Արցախի հարցում ստատուս քվոն պահպանվել է և այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված ու մեզ համար աղետալի լուծման մեխանիզմը չի գործարկվել ադրբեջանական կողմի առավելապաշտական ու կոշտ դիրքորոշումների պատճառով, ասվում է <Սասնա Ծռեր> համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարության մեջ:
Արմինֆո. Սամվել Բաբայանի կողմնակիցները Արցախում արդեն 23 հազար ստորագրություն են հավաքել սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու համար, որոնք թույլ են տալիս նրան առաջադրվել նախագահի պաշտոնում: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են Բաբայանի գրասենյակից:
Արմինֆո. Երեւանում ընթանում է երթ ՝ ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, որի նկատմամբ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը կալանքի որոշում է կայացրել:
Արմինֆո. Վերաքննիչ քրեական դատարանը ՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը ՝ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը վերանայելու մասին: Դա նշանակում է, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ Քոչարյանը կրկին կձերբակալվի ։