Արմինֆո. «Թույլ տվեք շնորհավորել մեր ուկրաինացի եւ մոլդովացի գործընկերներին` ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու որոշման, ինչպես նաեւ մեր վրացի գործընկերներին` ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ: Վերջին որոշումը, անկասկած, մոտեցնում է Եվրոպական միությունը մեր տարածաշրջանին՝ ներկայացնելով նոր իրականություն եւ բազմաթիվ հնարավորություններ», - հայտարարել է Եվրանեսթ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանում իր ելույթում:
Արմինֆո.Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մարտի 20-22-ն անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանի բացմանը ելույթ է ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ինչպես հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը, Ալեն Սիմոնյանն իր ելույթում, մասնավորապես, ասել է.
Արմինֆո.Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի նկատմամբ խափանման միջոցը՝ կալանքը, դատարանի որոշմամբ փոխվել է տնային կալանքի։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է նախկին քաղաքապետի փաստաբան Գեորգի Մելիքյանը։
Արմինֆո.Հայաստանում ոչ ոք իրավունք չունի Ադրբեջանին հանձնել այն տարածքները, որոնք մտնում են երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների մեջ։ Այդ մասին հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ մարտի 21-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ պատասխանելով սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի բացակայության դեպքում տարածքների մի մասը Բաքվի վերահսկողությանը հանձնելու ռիսկերի առկայության մասին հարցին։
Արմինֆո. Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչների մտահոգությունները պայմանավորված են երկրի ներկայիս իշխանությունների կողմից Ադրբեջանի բոլոր պահանջների միակողմանի բավարարմամբ։ Այդ մասին մարտի 21-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Արմինֆո. Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, ով ներկայումս հանդես է գալիս ԱՄՆ-ի կողմից, դարձել է Ամերիկայի գավաթակիր:
Արմինֆո. Եթե դիտել եք Մարիա Զախարովայի վերջին բրիֆինգը, որը երկու ժամ ջանասիրաբար ուղիղ եթերով հեռարձակել են նաեւ որոշ հայկական լրատվամիջոցներ, դժվար թե չեք հասկացել, ինչպիսի հերթական «կոմբինացիա» են խաղարկում Երեւանի դեմ Մոսկվան եւ Բաքուն։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ՝ անդրադառնալով Հայաստանի հասցեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հարձակումներին: