Արմինֆո. Որոշակի փուլում, երբ Հայաստանի կառավարությունը որոշում կկայացնի Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ, այդ հարցով հանրաքվե կանցկացվի։ Այդ մասին հունվարի 24-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումների ժամանակ հայտարարել է "ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին" օրենքի նախագիծը ներկայացրած նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցին:
Արմինֆո. ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հունվարի 23-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
Արմինֆո.ՀՀ գլխավոր դատախազությունը նոր մեղադրանքներ է առաջադրել ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ 2008 թվականի մարտի 1-ի գործով: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու համար՝ բռնության գործադրմամբ:
Արմինֆո.2025 թվականին Երեւանի քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել 45 նոր տրոլեյբուս եւ 250 նոր ավտոբուս: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: