Արմինֆո. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Այդ կապակցությամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր թելեգրամյան ալիքում գրառում է կատարել, որում մեջբերել է 2018 թվականի հեղափոխության հիմն դարձած երգի տողերը: «Սա հույսի առկայծող ճանապարհ է, Սա գրվող պատմություն է մի նոր»,- գրել է նա՝ զետեղելով համապատասխան գրառում և լուսանկար ՀՀ վարչապետի էջից:
Արմինֆո. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2024թ․առաջին եռամսյակում արձանագրել է լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ տարատեսակ ճնշումների 17 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 41 դեպք։
Արմինֆո. Վարչախմբի կողմից «սահմանազատում, սահմանագծում» անվան ներքո իրականացվում են բացարձակ ապօրինի գործողություններ՝ առայժմ Տավուշում։ Այդ մասին ասվում է «Միասին» այլընտրանքային, հասարակական, քաղաքական շարժման հայտարարությունում: