Արմինֆո.Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով: Հաղթող բանկերն ընտրվել են շուրջ 150 երկրից ու տարածաշրջանից` հիմնվելով այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական գործընկերությունները, բիզնեսի զարգացումն ու նորարարությունը, ինչպես նաև հաշվի են առնվել ֆինանսական շուկաների ու վարկանիշային գործակալությունների վերլուծաբանների, բանկային խորհրդատուների և ֆինանսական ոլորտում ներգրավված այլ մասնագետների կարծիքները:
Արմինֆո. «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածների՝
Արմինֆո.Արևադարձային լայնություններից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում մարտի 29-ից ապրիլի 1-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, ապրիլի 1-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում նաև` Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի:
Արմինֆո.ԱրարատԲանկը սույն թվականի մարտի 26-ից մինչև հունիսի 26-ը սկսում է պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը ստորև նշված պայմաններով․