Արմինֆո. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր այսօրվա հայտարարություններով Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակվելու լեգիտիմ հիմքեր է տալիս: Նման կարծիք է հայտնել "Հայաստան" դաշինքի ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:
Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեն վերլուծել և ամփոփել է 2023թ. ընթացքում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննված քրեական վարույթների շարժընթացը։
Արմինֆո. Լևոն Հակոբյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ։ Որոշումը, ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 27-ին:
Արմինֆո. Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունը պարզաբանել է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հայտարարությունը:
Արմինֆո. Ոստիկանության Նոր-Նորքի բաժնում ահաբեկչության դեպքի առթիվ վարույթի շրջանակում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են զենք-զինամթերք․ սխեմաներ, փաստաթղթեր․ 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Արմինֆո.Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը և Գլխավոր դատախազի տեղակալ, Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը մարտի 25-ին ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներ Մարիսա Բարիսետին, Ռիչարդ Ֆեյին և Տալոն Ռոսին:
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այցելել են Հայաստանում Վրաստանի դեսպանության նոր շենք:
Արմինֆո.Քաղաքացի Կ.Խ.-ն, որը 2021 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով առաջարկել էր ընտրակաշառք, 2024 թվականի մարտի 5-ին ձերբակալվել է: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Արմինֆո.Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները քննարկել են ս.թ. հունվարի 26-ին Թբիլիսիում ստորագրված ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի իրականացման ուղղությամբ հնարավոր եւ անհրաժեշտ գործնական քայլերը: Այդ մասին մարտի 25-ին հայտարարել է Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ Երեւանում իր վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ճեպազրույցում: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.