Արմինֆո. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը, հավելելով, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։
Արմինֆո. ՀՀ ԱԳՆ-ն առաջարկում է Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացել: Համապատասխան որոշում է կայացվել ապրիլի 25-ին կառավարության նիստում։
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում:
Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կրթության ոլորտում ընթացող բարեփոխումներով պայմանավորված, մասնավորապես՝ հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ:
Արմինֆո.Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների այսօրվա հանդիպումից հետո տարածված համատեղ մամլո հաղորդագրության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցերին:
Արմինֆո.Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2024 թվականի փետրվարի 9-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է. Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Արմինֆո. Սամվել Վարդանյանի նկատմամբ առերեւույթ բռնություն կատարելու վերաբերյալ հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այդ մասին ասվում է ՔԿ հաղորդագրությունում: