Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար: Այդ մասին հաղորդել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Արմինֆո. Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարաններով ապահովման ծրագիրը կառավարության քննարկմանը կներկայացվի արդեն ապրիլին: Մարտի 28-ին կառավարության նիստում այդ մասին հաղորդել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով համակարգում է "Հումանիտար կենտրոնի" աշխատանքները:
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով առաջարկում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ «40 հազար+10 հազար դրամի» ծրագրի հիման վրա ևս 9 ամսով շարունակել սոցիալական աջակցության միջոցառումը, այսինքն՝ կեցության և այլ ծախսերը հոգալու համար տրամադրվող աջակցությունը շարունակել 2024 թ. ապրիլից մինչև դեկտեմբեր ներառյալ: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Արմինֆո. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր այսօրվա հայտարարություններով Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակվելու լեգիտիմ հիմքեր է տալիս: Նման կարծիք է հայտնել "Հայաստան" դաշինքի ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:
Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեն վերլուծել և ամփոփել է 2023թ. ընթացքում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննված քրեական վարույթների շարժընթացը։
Արմինֆո. Լևոն Հակոբյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ։ Որոշումը, ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 27-ին:
Արմինֆո. Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունը պարզաբանել է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հայտարարությունը:
Արմինֆո. Ոստիկանության Նոր-Նորքի բաժնում ահաբեկչության դեպքի առթիվ վարույթի շրջանակում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են զենք-զինամթերք․ սխեմաներ, փաստաթղթեր․ 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: