Արմինֆո.Ապրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում:
Արմինֆո.Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր պարոն Էդվարդ Լին իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների դեմ հարձակումներին:
Արմինֆո.Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն հայտարարություն է արել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ: "109 տարի է անցել Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում մեկուկես միլիոն հայերի ծրագրված բնաջնջման սկզբից։ Դա ցեղասպանություն է, որը գրեթե ոչնչացրել է հինավուրց ժողովրդին, բարգավաճող քրիստոնեական միջուկը Կովկասի հարավային մասում։
Արմինֆո.Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը համոզմունք է հայտնել, որ միայն պատմական ճշմարտության ճանաչումն է անհրաժեշտ նախապայման՝ մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու համար: "Մտածելով Հունահայության և ողջ աշխարհի մասին՝ այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը ։ Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման է",- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Դենդիասը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ: Իր գրառմանը կից նա զետեղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած իր այցելության լուսանկարը։
Արմինֆո. Թուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը ։
Արմինֆո.Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը ՝ Դաշնության խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ։
Արմինֆո.Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը եւ դեսպանությանը կից պաշտպանության հարցերով կցորդ Իգոր Շչերբակովը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցել են ծաղկեպսակների եւ ծաղիկների զետեղման արարողությանը: Այդ մասին հաղորդում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։
Արմինֆո.Այս տարի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդի բարձունքում կարելի էր տեսնել պաստառներ՝ «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ գերիներին», «Չի կարող լինել Խաղաղության համաձայնագիր՝ առանց հայ գերիների ազատ արձակման», «Ո՛չ մի COP29 Ադրբեջանում՝ առանց հայ գերիների ազատ արձակման», «Գլոբալ լռություն, Գլոբալ ամոթ. Ո՛չ՝ ցեղասպանությանը» գրություններով և Բաքվի բանտում ապօրինի պահվող երկու տասնյակից ավելի հայ գերիների լուսանկարներով:
Արմինֆո. Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ընթացքում կորսված կյանքերը, և վերահաստատում այն երբեք չմոռանալու մեր խոստումը։ Այդ մասին ասվում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունում, որը զետեղված է Երեւանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում: