Արմինֆո.Սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի նիստի արդյունքում գերատեսչություններին հանձնարարվել է վեր հանել այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ այդ աշխատանքների հետևանքով, և գտնել լուծման ուղիներ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Արմինֆո.Մենք ցանկանում ենք Հայաստանին առաջարկել այլընտրանքային լոգիստիկ երթուղի, որն էապես կկրճատի բեռնափոխադրողների ժամանակային ծախսերը և ունի մրցակցային գին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է "Աստանա" դիվանագիտական ակումբի նախագահ Կայիրբոլատ Սախմետովը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ Ղազախստանի գործարար պատվիրակության հանդիպման հարթակներում:
Արմինֆո. Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ: Այդ մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Արմինֆո. Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում տեղի կունենա ֆրանսիացի ջութակահար Ֆրանսուա Պինո-Բենուայի համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ, որը հանդես կգա իսպանացի դիրիժոր Հմայակ Դուրգարյանի ղեկավարությամբ:
Արմինֆո. Երևանում բացառիկ համերգով հանդես կգա լյուտնյայի հանրահայտ վարպետ Հոփկինսոն Սմիթը (ԱՄՆ / Շվեյցարիա): Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հաղորդագրության համաձայն, համերգը տեղի կունենա մարտի 30-ին, ժամը 19։00-ին՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։
Արմինֆո.Արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքը, որը ճանաչվել է Միջազգային դատարանի կողմից, խախտվել է։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին: