Ուրբաթ, 12 Հուլիսի 2024 21:58
Արմինֆո. Աշխարհի ամենատիտղոսակիր ռեժիսորներից մեկը, որի 10 ֆիլմերից 9-ն արգելված է իր իսկ հայրենիքում՝ Իրանում, բայց արժանացել են ամենահեղինակավոր կինոմրցանակներին, ռեժիսոր, ով անազատության մեջ է եղել "հակակառավարական քարոզչության" համար, ինչպես նաև տնային կալանքի տակ է եղել՝ 20 տարի առանց կինո նկարահանելու իրավունքի, առաջին անգամ Հայաստան է եկել՝ որպես "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի հյուր: Հավանաբար, շատերը կռահեցին, որ խոսքը իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի մասին է։ >>>
|
Հինգշաբթի, 11 Հուլիսի 2024 12:43
Արմինֆո."Ոսկե ծիրան" 21-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Կինոյի տանը բացվել է "Լենֆիլմ" կինոստուդիայի նկարիչ-լուսանկարիչ Ելենա Կարուսարի աշխատանքների ֆոտո-ցուցադրությունը, որոնք պատմում են Սերգեյ Փարաջանովի "Աուղ Ղարիբ" (1988թ., "Վրաստան-ֆիլմ" կինոստուդիա) վերջին ֆիլմի նկարահանման ընթացքի մասին: >>>
|
Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2024 12:20
Արմինֆո. Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro արտադրության և ֆինանսավորման հարթակի աշխատանքները մեկնարկել են։ >>>
|
Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2024 11:22
Արմինֆո.Ժամանակակից ամենանշանավոր գրական գործիչներից և նորարար հեղինակներից մեկը՝ արևմտահայ գրող Գրիգոր Պըլտյանը "Ոսկե ծիրան" կինոփառատոնի շրջանակում արժանացել է "Վարպետ" մրցանակի: Գրող, հրապարակախոս և քննադատ Պըլտյանը հեղինակ է ավելի քան 30 հատոր աշխատությունների, որոնք հրատարակվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ Մերձավոր Արևելքում, Եվրոպայում և ԱՄՆ-ում: >>>
|
Երեթշաբթի, 9 Հուլիսի 2024 19:56
Արմինֆո.Աշխարհահռչակ և կինոյի ու թատրոնի ամերիկացի անվանի դերասան Քևին Սփեյսին այս օրերին Հայաստանում է՝ որպես "Ոսկե ծիրան" 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր: >>>
|
Երեթշաբթի, 9 Հուլիսի 2024 18:26
Արմինֆո.Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ կայացել է աշխարհահռչակ շանսոնյե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի սիրված երգերի երաժշտությունների սիմֆոնիկ կատարումների պրեմիերան՝ նվիրված մեծ վարպետի 100-ամյակին։ >>>
|
Երկուշաբթի, 8 Հուլիսի 2024 17:07
Արմինֆո. ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասնագետները մշտադիտարկման նպատակով այցելել են Արագածոտնի և Շիրակի մարզերի հուշարձաններ: >>>
|
Երկուշաբթի, 8 Հուլիսի 2024 15:11
Արմինֆո. "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի պարագայում ավանդույթներից հեռանալն, առաջին հայացքից, կարծես թե խախտում է միջոցառումների նման ձևաչափի համար սովորական ընկալումը, բայց, մյուս կողմից, դժվար է հերքել, որ հարստացնում է փառատոնը ՝ դրան տալով նոր, ինչ-որ առումով, նույնիսկ, սրբազան իմաստ: >>>
|
Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024 17:36
Արմինֆո. Հուլիսի 2-ից Երևանում մեկնարկել է ռուս-բրիտանական հայտնի դիրիժոր, մեր ժամանակների ամենապահանջված դիրիժորներից մեկի՝ Վասիլի Պետրենկոյի Երիտասարդ դիրիժորների ակադեմիան: >>>
|
Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024 14:34
Արմինֆո."Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնը շարունակում է սերտ համագործակցությունը օտարերկրյա դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների հետ: >>>
|
Չորեքշաբթի, 3 Հուլիսի 2024 17:08
Արմինֆո.Մեկ շաբաթ առաջ "Ոսկե ծիրան" կինոփառատոնը հայտարարել էր, որ այս տարվա կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու ամերիկացի նշանավոր դերասան, "Օսկար" կինոմրցանակի դափնեկիր Քևին Սփեյսին: Նման լուրը վրդովմունք, իսկ որոշ դեպքերում, նաև կոշտ քննադատություն է առաջացրել հայ հասարակության որոշ շերտերում, իսկ շատերը, ընդհակառակը, աջակցել են կինոփառատոնի ղեկավարության որոշմանը: >>>
|
Չորեքշաբթի, 3 Հուլիսի 2024 16:04
Արմինֆո. Հուլիսի ամառային օրերին 21-րդ անգամ Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնը: Այս տարի այն նվիրված կլինի երկու ականավոր վարպետների, հանճարների, աշխարհահռչակ արվեստագետների՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի 100 - ամյա հոբելյաններին: >>>
|
Երեթշաբթի, 2 Հուլիսի 2024 14:42
Արմինֆո.Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը հերթական բեմադրությունը կներկայացնի Երևանում: Այս անգամ երևանյան հանդիսատեսը կդդիտի ՍՌԴԹ-ի "Վտանգավոր շրջադարձ" խորիմաստ բեմադրությունը ՝ հիմնված անգլիացի դասական Ջոն Բ. Փրիսթլիի համանուն պիեսի վրա (1932թ.): >>>
|
Երեթշաբթի, 2 Հուլիսի 2024 14:41
Արմինֆո.ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 9-րդ նիստը: >>>
|
Երկուշաբթի, 1 Հուլիսի 2024 18:21
Արմինֆո.Արդեն ավանդական դարձած "Տարազ ֆեստ"-ն այս տարի կանցկացվի օգոստոսի 10-11-ը Երեւանի Հաղթանակի զբոսայգում: Ինչպես հաղորդում են զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունից, միջոցառումը Հայաստանում իրականացվում է արդեն 6-րդ անգամ: "Տարազ ֆեստ" - ն անցկացվում է ազգային ավանդույթների, մշակույթի և տարազների հանրահռչակման, ներկայացման և զարգացման նպատակով ինչպես մայրաքաղաքի բնակիչների, այնպես էլ հյուրերի համար: Որպես կանոն, փառատոնին մասնակցում են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: >>>
|
Ուրբաթ, 28 Հունիսի 2024 12:55
Արմինֆո. "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնում, որն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը Երևանում, տեղի կունենա Զառա Ջյանի՝ Սերգեյ Փարաջանովի մասին պատմող "Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով" վավերագրական ֆիլմի հատուկ ցուցադրությունը՝ հուլիսի 8-ին Կինոյի տան մեծ դահլիճում: Պատվավոր հյուրերն են ռեժիսորներ Ատոմ Էգոյանը և Տարսեմ Սինգհը, ովքեր նույնպես նկարահանվել են ֆիլմում: >>>
|
Հինգշաբթի, 27 Հունիսի 2024 12:14
Արմինֆո.Կոմիտասի 155-ամյակին ընդառաջ Երևանում տեղի կունենա Վարդապետին նվիրված համերգ' «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով: Համերգային ծրագրի հեղինակը հայ ռոք երգիչ, բանաստեղծ և կոմպոզիտոր Վահան Արծրունին է: >>>
|
Հինգշաբթի, 27 Հունիսի 2024 11:28
Արմինֆո. Այս տարի "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի բացումը տեղի կունենա առանց ավանդական կարմիր ուղեգորգի: Կինոփառատոնի ստեղծարար թիմը որոշել է լրացուցիչ նոր իմաստ հաղորդել այդ արարողությանը՝ կարմիր ուղեգորգը փոխարինելով տեղի գորգագործների կողմից նկարիչ Դավիթ Քոչունցի էսքիզներով հյուսած գորգերով, որոնք կազմում են Point of Reference հավաքածուն: >>>
|
Երեթշաբթի, 25 Հունիսի 2024 20:22
Արմինֆո.«Ոսկե ծիրան» Երեւանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քեւին Սփեյսին՝ ոչ միայն իր սերնդի, այլեւ շատերի համոզմամբ՝ բոլորի ժամանակների լավագույն արտիստներից մեկը։ >>>
|
Երկուշաբթի, 24 Հունիսի 2024 17:52
Արմինֆո.Հունիսի 29-ին Վայոց Ձորի մարզի Արենի խոշորացված համայնքում տեղի կունենա ազգային խոհանոցի «Տադի շորվա» փառատոնը: Այդ մասին հունիսի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Արենիում զբոսաշրջության զարգացման համակարգող Սյուզան Մարգարյանը։ >>>
|