Հինգշաբթի, 18 Հունվարի 2024 12:09
Արմինֆո.Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի կազմով Ազգային ժողովում հյուրընկալվել են Ավստրիայի խորհրդարանի պատգամավորներ Էվա Էռնստ Ձիձիչը, Սիբիլ Համանը, Յոհաննես Մարգրայթերը, Քրիստիան Օքսոնիչը, Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչներ Նիկոլ Խաչատուրովան և Հերբերտ Լանգսները։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է ԱԺ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը: >>>
|
Հինգշաբթի, 18 Հունվարի 2024 10:13
Արմինֆո. Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի և քաղաքացիական պաշտպանության նախարարությունը հաղորդում է Եվրոպական քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով Հայաստան մարդասիրական օգնություն հասցնելու մասին: >>>
|
Չորեքշաբթի, 17 Հունվարի 2024 12:34
Արմինֆո. Արցախից տեղահանված մեր հայրենակիցների մոտ գտնվող 070 ծածկագրով կապույտ անձնագրերը վավեր են մինչև դրանցում նշված վավերականության ժամկետը լրանալը և կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության տարածքում: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք վավեր են արցախցիների այդ անձնագրերը: >>>
|
Չորեքշաբթի, 17 Հունվարի 2024 11:48
Արմինֆո. Օկուպացված Արցախում (Լեռնային Ղարաբաղում) դեռևս բնակվող միակ հայերը մահացածներն են, բայց, նույնիսկ, նրանք հանգիստ չունեն Ալիևի բռնապետության լծի տակ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է իրավաբան Ֆրանսուա Դևեջյանը՝ զետեղելով Արցախում հերթական հայկական գերեզմանատան ավերման տեսագրություններ: >>>
|
Երկուշաբթի, 15 Հունվարի 2024 18:40
Արմինֆո. Հունվարի 27-ից արցախցիներին ճանապարհորդելու համար անձը հաստատող փաստաթղթից բացի անհրաժեշտ կլինի նաև ժամանակավոր պաշտպանության վկայական: Այդ մասին հունվարի 15-ին Հայաստանի ներքին գործերի նախարարությունում 2023 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը։ >>>
|
Երկուշաբթի, 15 Հունվարի 2024 18:39
Արմինֆո. Արցախցի փախստականների համար Ֆրանսիայի մոբիլիզացիան չի թուլանում։ Ինչպես հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, այդ մասին հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դիվանագիտական կորպուսի ղեկավար Օլիվիե Դեկոտինյին՝ Փարիզի Գավո համերգասրահում ֆրանսահայ «Կապույտ խաչ»-ի "Հայկական երաժշտության 1000 տարին" բարեգործական համերգին մասնակցելուց հետո: >>>
|
Երկուշաբթի, 15 Հունվարի 2024 11:45
Արմինֆո. 2023թ. Ուկրաինայի օգնության հիմնադրամը՝ Dopomoga.am, որը ստեղծվել է Երևանում 2022 թվականին՝ Հայաստանում ապաստան հայցող Ուկրաինայից փախստականներին աջակցելու նպատակով, ընդհանուր առմամբ, օգնություն է ցուցաբերել ավելի քան 6 հազար մարդու։ Անցած տարին կազմակերպության համար առանձնացավ նրանով, որ հիմնադրամի շահառու դարձան ոչ միայն ուկրաինացի փախստականները, այլև հայտնի ցավալի իրադարձություններից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանված աանձինք: >>>
|
Ուրբաթ, 12 Հունվարի 2024 16:56
Արմինֆո. Հունվարի 10-ին Լորդերի պալատի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության կոմիտեն լսումներ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ: >>>
|
Ուրբաթ, 12 Հունվարի 2024 14:13
Արմինֆո. Արցախի էթնիկ զտման հանգեցրած վերջին ագրեսիայից առաջ Ադրբեջանը համակենտրոնացման ճամբար էր կառուցում 10000-30000 արցախահայերի բանտարկելու համար: Այդ մասին վկայում է New Lines-ի հետաքննությունը։ >>>
|
Ուրբաթ, 12 Հունվարի 2024 14:12
Արմինֆո.Մոսկվայում ապակառուցողական և իրականությանը չհամապատասխանող են համարել հայ քաղաքական գործիչների այն պնդումները, թե ռուս խաղաղապահները լուռ հետևել են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտմանը: >>>
|
Հինգշաբթի, 11 Հունվարի 2024 13:54
Արմինֆո.Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը։ >>>
|
Հինգշաբթի, 11 Հունվարի 2024 13:42
Արմինֆո. 2023թ. դեկտեմբերի 14-ից 2024թ. հունվարի 15-ը Փարիզի նշանավոր Բաստիլի հրապարակում, Փարիզի քաղաքապետարանի և «L’Œuvre d'Orient» կաթոլիկ կազմակերպության կողմից համատեղ կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» խորագիրը կրող բացօթյա ցուցահանդես, որի առանցքում Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող 30 բացառիկ լուսանկարներ են։ >>>
|
Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024 15:11
Արմինֆո.ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումն ու խորացումը կարևոր է ոչ միայն հանրապետության բարեկեցության բարձրացման տեսանկյունից, այլ նաև այն պատճառով, որ այն կարևոր է նաև Եվրոպայի համար: Այդ մասին հունվարի 10-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսը: >>>
|
Երեթշաբթի, 9 Հունվարի 2024 18:01
Արմինֆո.Նորվեգիան լրացուցիչ 50 մլն նորվեգական կրոն կտրամադրի Արցախից փախստականներին աջակցելու համար։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Էյվինդ Վադ Պետերսոնը։ >>>
|
Երկուշաբթի, 8 Հունվարի 2024 12:42
Արմինֆո. Եվրոպական մի շարք երկրներում ակցիաներ կանցկացվեն Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումն ապահովելու, Արցախի ժողովրդի, ինչպես նաև Սյունիքի իրավունքները պաշտպանելու և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու պահանջով: >>>
|
Երկուշաբթի, 8 Հունվարի 2024 09:57
Արմինֆո.Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից, էթնիկ զտումներից` տարածքը բնիկ հայերից մաքրելուց հետո, Ադրբեջանը պատերազմ է հայտարարել հայկական արժեքներին։ Այդ մասին ասվում է Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության հաղորդագրությունում։ >>>
|
Հինգշաբթի, 14 Դեկտեմբերի 2023 16:57
Արմինֆո. Հայաստանի ներկայիս իշխանություններից ամեն ինչ կարելի է սպասել։ Այդ մասին դեկտեմբերի 14-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով Արցախի հարցը մոռացության մատնելու իշխանությունների ցանկության մասին հարցը։ >>>
|
Հինգշաբթի, 14 Դեկտեմբերի 2023 16:24
Արմինֆո.Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը Ժնևում մասնակցում է Փախստականների հարցերով գլոբալ ֆորումի երկրորդ համաժողովին, որը տեղի է ունենում 4 տարի պարբերականությամբ: >>>
|
Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023 17:38
Արմինֆո.ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը: >>>
|
Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023 11:08
Արմինֆո. Մի մոռացեք, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, Ադրբեջանում Ալիևի ցեղասպան և բռնապետական ռեժիմը նախաձեռնեց Արցախի/Լեռնային Ղարաբաղի շրջափակումը՝ օգտագործելով տարբեր հեքիաթներ և պատրվակներ։ Այդ մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ >>>
|