Arminfo.info


Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար. ԱԺ նախագահ

 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024 17:47
Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար. ԱԺ նախագահ

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը:

Անն Իդալգոն պատրաստ է մշտապես աջակցել Հայաստանին
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024 17:09

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:

>>>
Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր և բարեկամ. Քրիստինա Քվինն ամփոփել է Երևանում աշխատանքի մեկ տարին
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024 16:39

Արմինֆո. Մեկ տարի առաջ Հայաստան ժամանեց դեսպան Քվինը՝ սկսելով իր պաշտոնավարումը որպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպան։ Տարին լի էր մարտահրավերներով, սակայն այն առանձնացավ նաև առավել ամուր կապերի, նոր գործընկերությունների ձևավորման և ընդհանուր ժողովրդավարական արժեքների ուղղությամբ առաջընթացով։ Այդ մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում, որին կցված տեսանյութում ամփոփվել են դեսպանի խոհերն ու մտորումները Հայաստանում մինչ այժմ ապրած հիշարժան պահերի, հայ-ամերիկյան ամուր փոխգործակցության և տևական խաղաղության հասնելու հույսերի մասին։

>>>
Բյուսոն. Տարեց արցախցուն գլխատելու միջոցով վայրագ սպանության համար մեղադրվող ադրբեջանցուն Բաքվում դիմավորում են որպես ազգային հերոսի
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024 16:02

Արմինֆո. Ադրբեջանցի Կամիլ Զեյնալլին, որը մեղադրվում է 44 - օրյա պատերազմի ընթացքում Արցախի տարեց հայ բնակչին գլխատելու միջոցով վայրագ սպանության համար, Բաքվում հանդիսավոր դիմավորման է արժանացել՝ որպես ազգային հերոս: Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է ֆրանսիական "Le Figaro" ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բյուսոնը։

>>>
Ֆրանսիայի ԶՈՒ նախարարի առաջին այցը Երևան կնշանավորվի Հայաստանին ֆրանսիական սպառազինության մատակարարմամբ. Լե Figaro
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024 15:42

Արմինֆո. Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուն այսօր երկօրյա այցով կժամանի Հայաստան: Այցի նպատակը պաշտպանական հարաբերությունների ամրապնդումն է։ Այդ մասին գրում է Լե Figaro-ն։

>>>
Փաշինյանն արդյունավետ է համարել Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024 15:02

Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է համարել Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկումը:

>>>
Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը կայցելի Հայաստան
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024 14:55

Արմինֆո. Ֆրանսիան ռազմական տեխնիկա է մատակարարում բարեկամ Հայաստանին՝ զուտ պաշտպանական նպատակով։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուն՝ RTL France-ի հարցազրույցում։

>>>
ՌԴ դեսպան. Ներկա ժամանակները շատ բարդ են, Հայաստանն ու Ռուսաստանը բախվում են շատ լուրջ մարտահրավերների
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024 14:40

Արմինֆո.Հայրենիքի պաշտպանի օրը բոլորի համար խորհրդանշում է շատ կարևոր արժեքներ.  հայրենասիրություն, հայրենիքի համար ամեն ինչ զոհաբերելու պատրաստակամություն: Սա այն օրն է, երբ հարգանքի տուրք է մատուցվում նրանց, ովքեր պաշտպանում են մեր երկրի շահերը, նրանց, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի։ Այդ մասին փետրվարի 22-ին Հաղթանակի զբոսայգում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ անմար կրակի մոտ ծաղկեպսակներ դնելու ժամանակ։

>>>
Հայաստանի ՆԳՆ-ում ներկայացրել են ադրբեջանցու գործի մանրամասները, որի նկատմամբ հայկական կողմը միջազգային հետախուզում է հայտարարել
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024 14:35

Արմինֆո. Հայաստանի ՆԳՆ-ում ներկայացրել են ադրբեջանցու գործի մանրամասները, որի նկատմամբ հայկական կողմը միջազգային հետախուզում է հայտարարել:

>>>
Կարծիք. Մանուշյանի պատվումը Փարիզում ուղեկցվում էր հակառուսական դեմարշների նոր ալիքով ու անտեղի ձևակերպումներով, որոնք դաշնակից չեն ավելացնելու, բայց թշնամի՝ հաստատ
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024 14:30

Արմինֆո.Հայաստանը` առանց դաշնակից, շրջապատված հուզված կարեկցողներով: Այսպես է մեկնաբանել "Այլընտրանքային նախագծեր" խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը Հայաստանի վարչապետի մասնակցությունը Փարիզի պանթեոնում Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի աճյունի վերահուղարկավորման հանդիսավոր արարողությանը:

>>>
Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության հատվածը 2023 թվականին առնվազն 260 զինծառայող է կորցրել. Կասպյան ինստիտուտ
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024 12:17

Արմինֆո.Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության հատվածը 2023 թվականին առնվազն 260 զինծառայող է կորցրել։ Այդ մասին են վկայում Պաշտպանական հետազոտությունների կասպյան ինստիտուտի կողմից 2023 թվականին Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության ոլորտում իրականացված մշտադիտարկման արդյունքները։

>>>
ԶԼՄ. Ադրբեջանը Պակիստանից 1,6 մլրդ դոլարի ժամանակակից կործանիչներ ձեռք կբերի
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024 11:33

Արմինֆո. Ադրբեջանը Պակիստանից 1,6 մլրդ դոլարի ժամանակակից կործանիչներ կգնի:

>>>
Բաքու. "Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում նոր լարվածության ստեղծմանը, ոչ մի արդյունք չի տա"
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024 11:32

Արմինֆո. Ադրբեջանի ԱԳՆ-ում ավանդաբար, մեղմ ասած, ոչ համարժեք են ընդունել Հայաստանի վարչապետի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը:

>>>
Փաշինյանը և Ժերար Լարշեն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024 10:41

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Սենատ և հանդիպում ունեցել Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:

>>>
Ռուսաստանի դեսպան. Ներկայիս ճակատագրական մարտահրավերների պայմաններում "Հայրենիքի պաշտպան" հասկացությունը ձեռք է բերում հատուկ, շատ արդիական իմաստ
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024 10:16

Արմինֆո.Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ:

>>>
Պետդեպարտամենտ. Բլինքենը նախկինի պես հավատում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հասնելու հնարավորությանը
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024 09:53

Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախկինի պես հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բլինքենը հավատում է երկու երկրների միջև խաղաղությանը՝ Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո:

>>>
ՀՀ վարչապետ. Հայաստանի պաշտպանական հնարավորությունների զարգացումը մտահոգություն չպետք է հարուցի հարեւանների շրջանում
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024 21:05

Արմինֆո. Ֆրանսիական դիմադրության շարժման ականավոր գործիչներից մեկի աճյունի վերահուղարկավորումը և այդ միջոցառմանը ՀՀ պատվիրակության մասնակցությունը վկայում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների խորության մասին: Այդ մասին փետրվարի 21-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

>>>
2023 թվականին Հայաստանը կարողացել է բարձրացնել դատական համակարգի անկախության մակարդակը. վարկանիշ
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024 18:54

Արմինֆո. Արևելյան գործընկերության երկրների 2023 թվականի համար արված ուսումնասիրությունների արդյունքում Հայաստանի դատական իշխանության անկախության ինդեքսը վարկանիշային աղյուսակում գրանցել է աճ՝ 2021 թվականի 0.71-ից հասնելով 0.89-ի։ Արդյունքում Հայաստանը շատ չնչին՝ ընդամենը 0.01 միավորով զիջել է ամենաբարձր վարկանիշ ունեցող Մոլդովային, որի դատական իշխանության անկախության ինդեքսը գնահատվել է 0.90: Այդ մասին ասվում է ՀՀ դատական դեպարտամենտի հաղորդագրությունում:

>>>
EUMA-ն կարող է այցելել Հայաստանի ողջ տարածք, բացի Ներքին Հանդից, որը գտնվում է Ռուսաստանի պատասխանատվության գոտում. Ռիտեր
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024 18:52

Արմինֆո.Եվրամիության առաքելությունը (EUMA) կարող է այցելել Հայաստանի ողջ տարածք, բացի Ներքին Հանդի տարածքից, որը գտնվում է Ռուսաստանի պատասխանատվության գոտում։ Այդ մասին փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

>>>
Հայաստանի ԱԽ քարտուղարը Ռուսաստանին հանդիմանել է հայ-ադրբեջանական սահմանին ռազմական բախման ընթացքում անգործության համար
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024 18:47

Արմինֆո.Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին հանդիմանել է հայ - ադրբեջանական սահմանին ռազմական բախման ընթացքում անգործության համար:

>>>
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում իրավիճակը հեռու է կայուն լինելուց
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024 15:14

Արմինֆո. Իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում հեռու է կայուն լինելուց։ Այդ մասին "Միջազգային կյանք" ամսագրի համար իր հոդվածում գրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

>>>



Մեկնաբանվողներ
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում