Arminfo.info


Հայաստանի անտառածածկ տարածքների յուրաքանչյուր հեկտարը կարող է տարեկան ապահովել 417 ԱՄՆ դոլարի էկոհամակարգային օգուտ

 Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023 19:21
Հայաստանի անտառածածկ տարածքների յուրաքանչյուր հեկտարը կարող է տարեկան ապահովել 417 ԱՄՆ դոլարի էկոհամակարգային օգուտ

Արմինֆո. Հայաստանի անտառածածկ տարածքների յուրաքանչյուր հեկտարը տարեկան կարող է ապահովել 417 ԱՄՆ դոլարի էկոհամակարգային օգուտ: Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի հաշվետվությունում, որը նվիրված է "Հայաստան. անտառային լանդշաֆտների վերականգնում (FLR)", որը պատրաստվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ:

Սևանա լիճը կրկին ինտենսիվ ծաղկման փուլում է
 Երեթշաբթի, 19 Հուլիսի 2022 15:11

Արմինֆո.Ինչո՞ւ է կանաչում Սևանա լիճը և ինչ քայլեր են ձեռնարկվում հիմնախնդրի լուծման ուղղությամբ: Այդ հարցերի պարզաբանմամբ հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարությունը:

>>>
Հայաստանը պատրաստ է համագործակցել տարածաշրջանի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ գլոբալ բնապահպանական օրակարգի առաջմղման գործում. նախարար
 Չորեքշաբթի, 13 Հուլիսի 2022 11:09

Արմինֆո.Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում են՝ «Բնապահպանական համագործակցությունը հանուն ավելի լավ ապագայի» խորագրով հանդիպմանը մասնակցելու նպատակով:

>>>
Ռուսաստանը կօգնի Հայաստանին ռադիոակտիվ թափոնների խնդրի լուծման հարցում
 Ուրբաթ, 1 Հուլիսի 2022 15:16

Արմինֆո.Ռադիոակտիվ թափոնների (ՌԱԹ) շահագործումից հանման հարցերն առաջին անգամ համալիր կերպով բարձրաձայնվել են Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ համագործակցության շրջանակներում: Այդ մասին ասվում է «Ռոսատոմ» ՊԸ հաղորդագրությունում՝  գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասկիի գլխավորած պատվիրակության Երեւան կատարած այցի արդյունքների վերաբերյալ:

>>>
Հայաստանում արձանագրվել են օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների գերազանցման բազմաթիվ դեպքեր. դատախազություն
 Չորեքշաբթի, 29 Հունիսի 2022 15:32

Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում շարունակում է ուսումնասիրությունները նաև պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ուղղությամբ: Այդ շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է նաև ՀՀ տարածքում մթնոլորտային օդի որակի և օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների պահպանության ոլորտում սահմանված պահանջների պահպանման վիճակը: Այդ նպատակով անհրաժեշտ տվյալներ և փաստաթղթեր են ստացվել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

>>>
Հայաստանում գործարկվել է "կանաչ տնտեսության" զարգացմանն ուղղված հարթակ
 Երկուշաբթի, 27 Հունիսի 2022 18:26

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը` Համաշխարհային բանկի, Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ այսօր մեկնարկել է «Աճ և վերականգնում` հանուն Հայաստանի հզորացման, վերազինման և բարգավաճման» հարթակն՝ ի աջակցություն Հայաստանի հեռանկարային կայուն զարգացման, կանաչ վերականգնման ու աճի:

>>>
Փոխվարչապետ. Հայաստանի Հանրապետությունն ունի կլիմայական հավակնոտ օրակարգ
 Չորեքշաբթի, 25 Մայիսի 2022 15:41

Արմինֆո. Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի՝ որպես Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի Կողմերի 26-րդ կոնֆերանսի նախագահող երկրի, տարածաշրջանային դեսպան Դեյվիդ Մորանին և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին:

>>>
ԵՄ սեւծովյան էկոծրագիր. Հայաստանին անհրաժեշտ է ստեղծել ջրային ռեսուրսների նոր կադաստր
 Ուրբաթ, 29 Ապրիլի 2022 17:55

Արմինֆո.Այսօր Երևանում տեղի է ունեցել կլոր սեղան ԵՄ "Սևծովյան ավազանի երկրների շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ընդհանուր ջանքեր" ծրագրի շրջանակներում: Կոնֆերանսին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի ներկայացուցիչները:

>>>
Շրջակա միջավայրի նախարարությունն արձագանքել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատից Արաքս գետ քիմիական նյութերի արտահոսքի մասին տեղեկատվությանը
 Երեթշաբթի, 19 Ապրիլի 2022 19:48

Արմինֆո.Շրջակա միջավայրի նախարարությունն արձագանքել է ՀՀ Սյունիքի մարզում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատից Արաքս գետ քիմիական նյութերի արտահոսքի վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդումներին: Նախարարության մամուլի ծառայության տարածած պարզաբանման տեքստում ասվում է.

>>>
Մարտի 26-ին Հայաստանը կմասնակցի "Մոլորակի ժամ" ամենամյա գլոբալ ակցիային
 Երեթշաբթի, 22 Մարտի 2022 16:58

Արմինֆո.Մարիանա Մկրտչյան: Մարտի 26-ին Հայաստանը կմասնակցի WWF Հայաստանի կողմից իրականացվող «Մոլորակի ժամը» համաշխարհային ակցիային՝ մեկ ժամով անջատելով Երևան քաղաքի և այլ քաղաքների արտաքին և փողոցային լուսավորությունը:

>>>
Բնապահպանական ՀԿ-ները հաստատում են Ամուլսարում ուրանի առկայությունը, ընկերությունը հերքում է
 Երկուշաբթի, 14 Մարտի 2022 13:10

Արմինֆո. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է Ամուլսարի ոսկու հանքի շրջակայքում ուրանի և թորիումի առկայությունը։ Ինչպես հաղորդել է «Էկոլուր» ՈԿԿ-ը, արձագանքելով «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանի հարցմանը, նախարարության մասնագետները իրականացրել են գամմա ճառագայթման չափումներ հանքի հարակից տարածքի տարբեր հատվածներում և Ամուլսարից 3,5-4 կմ հեռավորության վրա հայտնաբերել բնական գամմա ճառագայթման դոզայի հզորության նորման գերազանցող արժեքներ՝ բարձր ֆոն: Ըստ նախարարության՝ գամմա ճառագայթումը տատանվում է 5-115 միկրոռենտգեն/ժամի սահմաններում:

>>>
Եվրամիությունը Հայաստանում գործարկել է "ԵՄ-ն՝ շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի տվյալներ" նոր ծրագիրը
 Երեթշաբթի, 1 Մարտի 2022 13:45

Արմինֆո.2022 թվականի փետրվարի 28-ին Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագիրը ` առցանց ձևաչափով:

>>>
ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են Արաքս գետի ավազանում բնապահպանական իրավունքների ապահովման և իրանական կողմի հետ գործակցության խնդիրները
 Երկուշաբթի, 25 Հոկտեմբերի 2021 18:40

Արմինֆո. Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի` ՀՀ կատարած աշխատանքային այցի և ՀՀ գլխավոր դատախազի հետ Երևանում կայացած պաշտոնական հանդիպման ընթացքում իրանական պատվիրակության նախաձեռնությամբ քննարկվել էին հանքային արտանետումների պատճառով ծանր մետաղներով և քիմիական նյութերով Արաքս գետի  աղտոտվածության, դրանով պայմանավորված գետի ավազանում բնակչության մաքուր շրջակա միջավայր ունենալու իրավունքի, բնական կենսառեսուրսների պաշտպանության խնդիրների լուծման մեխանիզմներ գտնելու, այդ ոլորտում հետագա համագործակցության համար աշխատանքային ձևաչափեր մշակելու հնարավորությունները:

>>>
Հայ գիտնականները նոր դեղատոմս են առաջարկում Սևանա լիճը ճահճացումից փրկելու համար
 Հինգշաբթի, 9 Սեպտեմբերի 2021 15:56

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի  գենետիկայի և բջջաբանության ամբիոնը և «Բիոմիներալ» ՍՊԸ-ն մոդելային սարք են ստեղծում, որի օգնությամբ Սևանա լճի ծաղկման փուլում լճի աղտոտված ափամերձ տարածքները կմաքրեն լրացուցիչ օրգանական նյութերից։

>>>
ԵՄ և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ EU4Sevan ծրագրի շրջանակում մեկնարկել է #ԽոսումէՍևանը արշավը
 Չորեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2021 12:39

Արմինֆո.Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում մեկնարկել է #ԽոսումէՍևանը արշավը:

>>>
Խորհրդարանը կառավարությանը թույլատրել է ավելացնել Սեւանա լճից ջրառը
 Երեթշաբթի, 17 Օգոստոսի 2021 20:21

Արմինֆո. Հայաստանի խորհրդարանը օգոստոսի 17- ի արտահերթ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

>>>
«S.O.S. Սևան» նախաձեռնության անդամները կառավարությանն ու Ազգային ժողովին կոչ են անում հետ կանչել Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ որոշումը
 Ուրբաթ, 13 Օգոստոսի 2021 17:59

Արմինֆո.  «S.O.S. Սևան» նախաձեռնության անդամները կոչ են անում ՀՀ նորակազմ կառավարության անդամներին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին կամք դրսևորել և հետ կանչել Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ որոշումը: Այդ մասին ասվում է նախաձեռնության տարածած հայտարարությունում:

>>>
Սեւանից ջրբացթողումները 75 մլն խմ-ով կավելանան
 Ուրբաթ, 6 Օգոստոսի 2021 16:29

Արմինֆո.Այսօր կառավարության նիստում հավանության է արժանացել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

>>>
Չեխ գիտնականները  Լոռու մարզի աղտոտվածության մակարդակի հերթական փորձաքննություն կանցկացնեն
 Չորեքշաբթի, 4 Օգոստոսի 2021 21:59

Արմինֆո.Ավարտվել են Լոռու մարզի՝ հանքարդյունաբերական գործունեության ազդեցության տակ գտնվող և քիմիական աղտոտվածության ենթարկված տարածքներում հետազոտությունների իրականացման համար նախատեսված նմուշառման աշխատանքները:

>>>
Մինչեւ 2030 թվականը Հայաստանը մտադիր է 40 տոկոսով կրճատել վնասակար արտանետումները մթնոլորտ  
 Շաբաթ, 3 Հուլիսի 2021 16:25

Արմինֆո.Մինչեւ 2030 թվականը Հայաստանը մտադիր է 40 տոկոսով կրճատել վնասակար արտանետումները մթնոլորտ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ ելույթ ունենալով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հերթական տարեկան ժողովում՝ առցանց ձեւաչափով ընթացող:

>>>
Հայաստանը երաշտի ու սակավաջրության սպառնալիքի առջեւ. Փաշինյանը հատուկ հանձնաժողով է ձեւավորում ռազմավարություն մշակելու նպատակով  
 Ուրբաթ, 2 Հուլիսի 2021 17:45

Արմինֆո.Միջգերատեսչական հանձնաժողովը կզբաղվի ոռոգման ոլորտում խնդիրների հաղթահարման ռազմավարության մշակմամբ։

>>>



Մեկնաբանվողներ
Փորձագետ. Ռուսների գլխավոր զենքը Հայաստանում ու Հայաստանի դեմ դա Փաշինյանն է, մնացածը խաղալիքներ են ընդամենըՓորձագետ. Ռուսների գլխավոր զենքը Հայաստանում ու Հայաստանի դեմ դա Փաշինյանն է, մնացածը խաղալիքներ են ընդամենը
Փորձագետ. Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում նոր իրողություն է ի հայտ եկելՓորձագետ. Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում նոր իրողություն է ի հայտ եկել
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ լսումները տեղի կունենան սեպտեմբերի 14-ինԼեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ լսումները տեղի կունենան սեպտեմբերի 14-ին
ՄՔԴ նախկին դատախազ. Բայդենի վարչակազմը կարող է դառնալ Արցախում ցեղասպանության համար  պատասխանատուՄՔԴ նախկին դատախազ. Բայդենի վարչակազմը կարող է դառնալ Արցախում ցեղասպանության համար պատասխանատու
Իրինա Խակամադան Հայաստանում վարպետության դաս կանցկացնի  Հուզական կապիտալ. Ինչպես հույզերը վերածել եկամտիԻրինա Խակամադան Հայաստանում վարպետության դաս կանցկացնի Հուզական կապիտալ. Ինչպես հույզերը վերածել եկամտի
Միգուցե, եկե՞լ է ժամանակը համազգային մոբիլիզացիայի համար. Դավիթ ԱնանյանՄիգուցե, եկե՞լ է ժամանակը համազգային մոբիլիզացիայի համար. Դավիթ Անանյան
Դ.Պեսկով. Ռուսաստանը չի կարող հեռանալ ՀայաստանիցԴ.Պեսկով. Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից
Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտական գործողությունների վերսկսման ռիսկը զգալիորեն աճել է. փորձագետՀայաստանի և Ադրբեջանի միջև մարտական գործողությունների վերսկսման ռիսկը զգալիորեն աճել է. փորձագետ
ԿԸՀ-ն ընդունել է քաղաքացիների ստորագրությունների լրացված ձևաթղթերի 5 տուփԿԸՀ-ն ընդունել է քաղաքացիների ստորագրությունների լրացված ձևաթղթերի 5 տուփ
Գեներալ. Արցախը կարող է պայքարել և մնալ հայկական միայն մեկ պարագայումԳեներալ. Արցախը կարող է պայքարել և մնալ հայկական միայն մեկ պարագայում
Երևանի բնակիչները, հիմնականում, անտարբեր են ավագանու ընտրությունների նկատմամբԵրևանի բնակիչները, հիմնականում, անտարբեր են ավագանու ընտրությունների նկատմամբ
Իրավապաշտպանը պատահական չի համարում այնպիսի հայամետ գործիչների մուտքի արգելումը Հայաստան, ինչպիսիք են Վիկտոր Կրիվոպուսկովը և Կոնստանտին ԶատուլինըԻրավապաշտպանը պատահական չի համարում այնպիսի հայամետ գործիչների մուտքի արգելումը Հայաստան, ինչպիսիք են Վիկտոր Կրիվոպուսկովը և Կոնստանտին Զատուլինը
Քաղաքապետի թեկնածու. Կառավարությունն ու խորհրդարանական ընդդիմությունը քաղաքական պինգ-պոնգ են խաղումՔաղաքապետի թեկնածու. Կառավարությունն ու խորհրդարանական ընդդիմությունը քաղաքական պինգ-պոնգ են խաղում
Արցախի նախագահը հրատապ ուղերձ է հղել միջազգային հանրությանը ՝ խնդրելով կասեցնել Արցախի ժողովրդի ցեղասպանությունըԱրցախի նախագահը հրատապ ուղերձ է հղել միջազգային հանրությանը ՝ խնդրելով կասեցնել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը
Անպատժելիությունը կանաչ լույս է վառում նոր հանցագործությունների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարն արձագանքել է Ալիևի հայտարարությանըԱնպատժելիությունը կանաչ լույս է վառում նոր հանցագործությունների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարն արձագանքել է Ալիևի հայտարարությանը