Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024 12:37
Արմինֆո.Հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Կիրիլ Ռիխտերն իր Richter Trio անսամբլի հետ առաջին անգամ ելույթ կունենա հայ հանդիսատեսի առջև: Համերգը տեղի կունենա ապրիլի 21-ին, ժամը 19:00-ին Ա. Խաչատրյան համերգասրահում: >>>
|
Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024 12:23
Արմինֆո. «Կամուրջ» մշակութային կենտրոնն ապրիլի 29-ին նշվող Պարի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպել է «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնը, որը տեղի կունենա ապրիլի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ >>>
|
Ուրբաթ, 12 Ապրիլի 2024 10:40
Արմինֆո. Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ռուսաստանի մշակույթի նախարարության "Մեծ հյուրախաղեր" ծրագրով առաջին անգամ Պսկովի մարզում ներկայացրել է Ալեքսանդր Պուշկինի "Փոքրիկ ողբերգություններ" ներկայացման պրեմիերան: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Պսկովի Պուշկինի անվան դրամատիկական ակադեմիական թատրոնի մամուլի ծառայությունից, որտեղ տեղի է ունեցել ներկայացման ցուցադրությունը: >>>
|
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024 20:56
Արմինֆո.Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ աշխարհահռչակ շանսոնյե, մեծանուն հայ Շառլ Ազնավուրի լավագույն ստեղծագործությունները շուտով հնարավոր կլինի լսել նաև սիմֆոնիկ կատարմամբ։ >>>
|
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024 16:55
Արմինֆո.Ծափահարությունները, որոնք մեզ շռայլորեն պարգեւեցին, երկար ժամանակ չեն լռի հիշողության մե։ Դերասանուհի Սաթի Սպիվակովան իր տելեգրամյան ալիքում այսպես է մեկնաբանել Մոսկվայի Ազգերի թատրոնի հյուրախաղերը Երևանում՝ "Դեղձանիկը" ներկայացմամբ: >>>
|
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024 15:16
Արմինֆո. Սույն թվականի մարտի 1-ին Մաշտոցյան Մատենադարանը հատուկ ծրագրով հյուրընկալեց ԱրարատԲանկի Վարչության և Խորհրդի անդամներին։ >>>
|
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024 14:31
Արմինֆո.Հայաստանի պատմության թանգարանի 32 ուշագրավ ցուցանմուշներ ներկայացված են Վենետիկի հեղինակավոր թանգարաններից մեկում՝ Դոժերի պալատում բացված «Մարկո Պոլոյի աշխարհները․ 13- րդ դարի վենետիկյան վաճառականի ճանապարհորդությունը» խորագրով միջազգային ցուցահանդեսին։ >>>
|
Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024 16:29
Արմինֆո.Հայաստանյան հրատարակիչների հինգ գրքեր Մոսկվայում կայացած «Գրքարվեստ» 20-րդ միջազգային մրցույթում արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի: Այդ մասին հաղորդում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը: >>>
|
Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024 18:37
Արմինֆո.Ազգային պատկերասրահում բացվել է "Մոդեռն ոճ" ժամանակավոր ցուցադրությունը, որը մեկ հարթակում հավաքել է տվյալ հոսանքի ամենավառ ներկայացուցիչներին Հայաստանում, Ռուսաստանում և Եվրոպայում: Ցուցահանդեսի համակարգողն ու կազմողն Ազգային պատկերասրահի արտասահմանյան գեղանկարչության բաժնի վարիչ Իրինա Բաղդամյանն է: >>>
|
Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024 16:05
Արմինֆո.Երևանյան հանդիսատեսը մեծ ուրախությամբ է ընդունել Մոսկվայի Ազգերի թատրոնի "Դեղձանիկը" ներկայացումը, որը հյուրախաղերով հանդես եկավ Երևանում ապրիլի 5-6-ը: >>>
|
Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024 13:03
Արմինֆո. Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 21-րդ միջազգային կինոփառատոնը 2024 թվականին տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Այդ մասին հաղորդում է կինոփառատոնի կազմակերպիչների մամուլի ծառայությունը: >>>
|
Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024 14:21
Արմինֆո. Լեգենդար "Մաշինա վրեմենի" խումբը երկարատև "երաժշտական դադարից" հետո կրկին կհանդիպի երևանյան հանդիսատեսի հետ: Համերգը տեղի կունենա ապրիլի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Խմբի հայ երկրպագուների և, պարզապես, լավ երաժշտությունը գնահատողների բանակի համար այդքան սպասված իրադարձության նախաշեմին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաջողվել է մի քանի հարց ուղղել խմբի մշտական առաջատար Անդրեյ Մակարևիչին: >>>
|
Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024 15:40
Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 3-5-ը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին: >>>
|
Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024 14:36
Արմինֆո. Այս հյուրախաղերն ինձ համար կարևոր են, ես, նույնիսկ, չեմ ասի կրկնակի, դա ինչ-որ այլ բան է, ինչպես ես ինքս եմ ինձ համար որոշել, դա ճակատագրի շրջապտույտ է։ Այդ մասին ապրիլի 2-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան՝ խոսելով իր "Դեղձանիկը" (Մոսկվայի ազգերի թատրոն) ներկայացման առաջիկա երեւանյան պրեմիերայի մասին: >>>
|
Հինգշաբթի, 28 Մարտի 2024 16:37
Արմինֆո. ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում՝ ԿԳՄՍ նախարարությանը գումար հատկացնելու նպատակով: ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, hատկացված 1 մլրդ 393 մլն 405.8 հազար դրամ գումարը կուղղվի անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի և Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը: >>>
|
Չորեքշաբթի, 27 Մարտի 2024 11:44
Արմինֆո. Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում տեղի կունենա ֆրանսիացի ջութակահար Ֆրանսուա Պինո-Բենուայի համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ, որը հանդես կգա իսպանացի դիրիժոր Հմայակ Դուրգարյանի ղեկավարությամբ: >>>
|
Չորեքշաբթի, 27 Մարտի 2024 11:42
Արմինֆո. Երևանում բացառիկ համերգով հանդես կգա լյուտնյայի հանրահայտ վարպետ Հոփկինսոն Սմիթը (ԱՄՆ / Շվեյցարիա): Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հաղորդագրության համաձայն, համերգը տեղի կունենա մարտի 30-ին, ժամը 19։00-ին՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ >>>
|
Երեթշաբթի, 26 Մարտի 2024 15:29
Արմինֆո.Հայաստանում մոսկովյան առաջատար «Ազգերի թատրոնի» անդրանիկ հյուրախաղերը կդառնան Կանանց միամսյակի գեղեցիկ ամփոփում: Թատրոնը երևանյան հանդիսատեսին կներկայացնի «Դեղձանիկը»: Օպերային դիվա Մարիա Կալլասի դերում հանդես կգա հաղորդավարուհի, հանրահայտ ջութակահար Զարեհ Սահակյանցի դուստրն ու աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը՝ Սաթի Սպիվակովան: >>>
|
Երկուշաբթի, 25 Մարտի 2024 12:29
Արմինֆո.Հայտնի դաշնակահար Վարդան Հովսեփյանը, ով 20 տարի ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում, համերգով հանդես կգա Երևանում: >>>
|
Ուրբաթ, 22 Մարտի 2024 14:54
Արմինֆո.ՌԴ վաստակավոր արտիստ, շանսոնի լեգենդ Միխայիլ Շուֆուտինսկին ելույթ կունենա Հայաստանում: >>>
|