Ուրբաթ, 19 Ապրիլի 2024 11:08
Արմինֆո.Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2024 թվականի փետրվարի 9-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է. Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: >>>
|
Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024 15:52
Արմինֆո."Անմահ գունդը" կրկին կանցնի Երևանի փողոցներով: Ինչպես հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը, 2024թ. մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից (Արաբկիր) "Անմահ գունդ արտերկրում" պատմամշակութային հասարակական կազմակերպությունը Հաղթանակի զբոսայգու "Մայր Հայաստան" հուշահամալիրի մոտ կազմակերպում է հիշատակի ավանդական երթ դեպի անմար կրակ: >>>
|
Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024 11:24
Արմինֆո.Team Telecom Armenia-ն դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթի մաս կազմող CaseKey ակադեմիայի գործընկերը։ Համագործակցության շրջանակում այս տարի մրցույթի 100 մասնակիցների և մարզիչների համար կանցկացվեն երկամսյա ինտենսիվ դասընթացներ։
Ակադեմիան CaseKey 2024-ի կրթական բաղադրիչն է, որի ծրագիրը մշակվել է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի պրոֆեսոր և համալսարանի բիզնես խնդիրների լուծման թիմի գլխավոր մարզիչ Պիտեր Վերհալենի հետ, ով նաև վարելու է ամբողջ կրթական ծրագիրը:
Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, կարևորելով CaseKey-ի հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունը, հույս է հայտնել, որ Ակադեմիայի կրթական ծրագրերը կօգնեն մրցույթի մասնակիցներին ավելի լավ հասկանալու բիզնես խնդիրները ու նոր նշաձող կսահմանի մրցույթի համար։ >>>
|
Երեթշաբթի, 16 Ապրիլի 2024 14:43
Արմինֆո. Հայաստանի քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում։ Այդ մասին ասվում է ՀՀ ՔԿ տարածած հաղորդագրությունում։ >>>
|
Ուրբաթ, 12 Ապրիլի 2024 16:22
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է, մասնավորապես, միջոցներ հատկացնել Արարատի մարզի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնաճյուղի և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ինֆեկցիոն ծառայությունների համար՝ նոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների, ինչպես նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Արմավիրի մարզային մասնաճյուղի վերակառուցման աշխատանքների բնականոն ընթացքը ապահովելու համար: >>>
|
Ուրբաթ, 12 Ապրիլի 2024 16:10
Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարարության ընթացիկ տարվա առաջին եռամսյակի բյուջեն գերակատարվել է։ Այդ մասին ապրիլի 12-ին լրագրողներին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ >>>
|
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024 15:22
Արմինֆո. Ս.թ. օգոստոսից կվերանայվի Հայաստանում անպտղության բուժման պետական ծրագրի տարիքային ցենզը: Այդ մասին ապրիլի 11-ին Ազգային ժողովում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով խորհրդարանականների հարցերին։ >>>
|
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024 14:37
Արմինֆո. Արդեն 2025 թվականի հունվարին Հայաստանում կգործարկվի շտապօգնության միասնական ծառայությունը։ Այդ մասին ապրիլի 11-ին Ազգային ժողովում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ >>>
|
Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024 14:26
Արմինֆո. Հայաստանում բժիշկներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար պետք է լիցենզիա ստանան ։ ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 9-ի լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկում է "Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին" օրենքում եւ հարակից փաստաթղթերի փաթեթում կատարված փոփոխությունները: >>>
|
Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024 12:31
Արմինֆո. Սամվել Մայրապետյանի պաշտպանները պատրաստվում են վերաքննիչ բողոք ներկայացնել Մայրապետյանից և "Գլոբուս" ընկերության տնօրեն Գագիկ Հակոբջանյանից հօգուտ պետության բռնագանձելու հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ: >>>
|
Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024 12:52
Արմինֆո. Կարևոր է պահպանել պայմանավորվածությունները.եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե՝ ոչ, պետք չէ քաղաքից ժամանակ խլել։ Այդ մասին, ապրիլի 8-ին քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ՝ խոսելով Երեւանում ծառահատումների ժամանակավոր դադարեցման հետ կապված իրավիճակի մասին։ Նշենք, որ Ավինյանի այս որոշումը կայացվել է նախօրեին քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո: >>>
|
Ուրբաթ, 5 Ապրիլի 2024 16:55
Արմինֆո. ՊԵԿ աշխատակիցները ձերբակալվել են կոռուպցիայի կասկածանքով, հաղորդում է Shamshyan.com կայքը: >>>
|
Ուրբաթ, 5 Ապրիլի 2024 16:38
Արմինֆո.Հայ պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով կորցրել է ստորին վերջույթները։ >>>
|
Ուրբաթ, 5 Ապրիլի 2024 11:46
Արմինֆո.Հակակոռուպցիոն դատարանը որոշել է գործարար Սամվել Մայրապետյանից և "Գլոբուս" ընկերության տնօրեն Գագիկ Հակոբջանյանից հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 4 մլրդ դրամ: Այդ մասին հաղորդում է դատական համակարգի ՏԳ-ալիքը: >>>
|
Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024 16:41
Արմինֆո.Հայաստանում և տարածաշրջանում վերականգնողական եզակի կենտրոն Զինվորի տունը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձեռք է բերել բժշկական գործիքներ և սարքավորումներ՝ մի շարք վիրահատություններ իրականացնելու համար։ >>>
|
Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024 15:32
Արմինֆո. Ապրիլի 5-6-ը Երևանում կայանալիք «Դեղձանիկ» ներկայացման ցուցադրությունը, որի գլխավոր դերակատարը դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Սաթի ՍՊԻՎԱԿՈՎԱՆ է տեղի կունենա մոսկովյան «Ազգերի թատրոնի» առաջին հյուրախաղերի շրջանակում․ լայնածավալ նախագիծ է, որը ներառում է ոչ միայն մշակութային, այլև սոցիալական և հումանիտար ուղերձներ: >>>
|
Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024 14:32
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իշխանությունները պետք է հստակեցնեն այն դեպքերը, երբ պետությունն իրավունք կունենա երեխային վերցնել ընտանիքից և զբաղվել նրա դաստիարակությամբ: Այսդմասին նա հայտարարել է ապրիլի 4-ին ՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով բռնության ենթարկված երեխային համապատասխան մարմիններ ուղարկելու կարգը, բռնության ենթարկված երեխային ցուցաբերվող աջակցության ձեւերը եւ դրա տրամադրման կարգը սահմանելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ ։ >>>
|
Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024 18:30
Արմինֆո.Երևանի քաղաքապետարանի դիմաց ընթանում է մայրաքաղաքում բազմամյա ծառերի հատման և դրանք նոր ծառատեսակներով փոխարինման դեմ բողոքող ակտիվիստների ակցիան: >>>
|
Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024 13:27
Արմինֆո. Հայաստանում աճում է աուտիզմով հիվանդացության հաստատված դեպքերի թիվը։ Այդ մասին ասվում է ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունում՝ ապրիլի 2-ին նշվող Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա կապակցությամբ: >>>
|
Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024 12:33
Արմինֆո. Ռուս գեղասահորդ, օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Ուրմանովը մարզական հավաք է անցկացնում Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սաների հետ: >>>
|