Արմինֆո. Այս կիրակի՝ 2024 թվականի նոյեմբերի 10-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կոչին ընդառաջ, աշխարհասփյուռ հայ հավատացիալները կմիանան 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո մինչ օրս Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ ռազմագերիների և մեկ տարի առաջ Արցախի անօրինաբար կալանավորված առաջնորդների համար կազմակերպվող հատուկ աղոթքին:
Արմինֆո. Ադրբեջանի վանդալային գործողությունները չեն սահմանափակվում միայն հուշարձանների, գերեզմանոցների և եկեղեցի-վանքերի ոչնչացմամբ։ Ադրբեջանը թիրախավորված վերացնում է հայկական գյուղերն ու թաղամասերը։ Այս անգամ ամբողջությամբ ոչնչացվել է Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը, որն ադրբեջանական վերահսկողության տակ էր անցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այդ մասին հաղորդում է "Գեղարդ հիմնադրամը"՝ Facebook-ի իր էջում։
Արմինֆո.Շվեդ բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը հայտարարել է ՄԱԿ-ի առաջիկա կլիմայական գագաթնաժողովը (COP29) բոյկոտելու իր որոշման մասին, որը տեղի կունենա Բաքվում 2024 թվականի նոյեմբերի 11-22-ը: Այդ Թունբերգը հայտարարիել է Թբիլիսիում ընդդիմադիր բողոքի ակցիայի ժամանակ, ուր նա ժամանել էր նախօրեին։
Արմինֆո. Ավելի քան երկու տարի է անցել «Հայկական երաժշտական համաժողովի» հիմնադիր-նախագահ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ականավոր կոմպոզիտոր Լևոն Չաուշյանի մահից: 2022 թվականի նոյեմբերին ՝ Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կոմպոզիտորի հիշատակին կայացել է նրա դստեր ՝ դաշնակահարուհի Անահիտ Չաուշյանի (Միցյալ Թագավորություն) համերգը, ով կատարել է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնց թվում են նաև, Լևոն Չաուշյանից բացի, Կոմիտասը, Ռուբեն Սարգսյանը, Գեղունի Չիթչյանը, Գայանե Չեբոտորյանը, Վաչե Շարաֆյանը:
Արմինֆո. Հավատարիմ իր սոցիալական պատասխանատվությանը՝ ԱրարատԲանկը միանում է «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության նախաձեռնությանը՝ աջակցելով Շառլ Ազնավուրի անվան անտառի հիմնմանը: Որպես նոյեմբերի 18-ին կայանալիք բարեգործական համերգի գլխավոր հովանավոր՝ Բանկն իր ներդրումն է բերում հանճարեղ արվեստագետի 100-ամյակին նվիրված այս յուրահատուկ նախագծին, որի նպատակն է ստեղծել 100 հեկտար անտառային տարածք: