Արմինֆո.Վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցավոր ագրեսիայի, հարկադրանքի և պարտադրանքի քաղաքականության հերթական դրսևորումների և Հայաստանի օրվա իշխանությունների պարտվողական կեցվածքի հետեւանքով հայաթափման ու թշնամուն հանձնելու վտանգի առաջ են հայկական նոր բնակավայրեր։ Այդ մասին ասվում է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարությունում:
Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր 2022 թվականի օգոստոսի 3-ին հայտարարված մասնակի զորահավաքի շրջանակներում զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների զորացրում կատարելու մասին: Այդ մասին հաղորդում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Արմինֆո.«ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ը ֆինանսական օգնություն կտրամադրի ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքին, որտեղ գտնվում է Ընկերության ոսկու կորզման ֆաբրիկան, քաղաքի մշակույթի տան վերակառուցման և հարակից այգին բարեկարգելու նպատակով։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը և համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը։
Արմինֆո. Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը և շվեյցարական Պաուլ Կլեե կենտրոնում գործող Կրեավիվա (Creaviva) մանկական թանգարանը հուլիսի 21-ից օգոստոսի 16-ը Վանաձորում (հուլիսի 21-23), Գորիսում (հուլիսի 27-30) և Երևանում (օգոստոսի 1-16) կիրականացնեն «Աշխատարաններ՝ միջազգային փորձի փոխանակմամբ. ԳԱԿ - Կրեավիվա» ծրագիրը։