Արմինֆո.ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համար։ Այդ մասին ապրիլի 18-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Արմինֆո.Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրա։ Այդ մասին ասվում է հետխորհրդային Հայաստանի Առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին ուղղված նամակում, որը զետեղված է քաղաքական գործչի Facebook-ի էջում:
Արմինֆո.Մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկա։ Ղարաբաղում այլևս ոչ ոք չկա՝ խաղաղեցնելու. Ադրբեջանը ստացավ այն, ինչ ուզում էր ՝ տասնամյակներ շարունակ պատրաստվելով ռևանշի։ Նման գրառում է կատարել ռուս հայտնի լրագրող, զինվորական թղթակից, վերլուծաբան և բլոգեր Յուրի Կոտյոնոկը՝ իր տելեգրամյան ալիքում: Որպես լրագրող, որը պաշտպանում է ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, Կոտյոնոկը լուսաբանել է ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքը, ծանր վիրավորում է ստացել և հազիվ ողջ է մնացել:
Արմինֆո. Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի դիմաքանդակների ինտերակտիվ ցուցահանդեսը։ Ապրիլի 26-ից մայիսի 10-ը գործող ցուցահանդեսի ընթացքում ներկայացված կլինի շանսոնյեի 10 դիմաքանդակ։ Ինտերակտիվ այս եզակի ցուցահանդեսն իր այցելուներին կօգնի բացահայտել «թաքնված» Շառլին։
Ցուցահանդեսի հիմքում ընկած է Շառլ Ազնավուրին հարգանքի տուրք մատուցելու, մարդկանց տված իր հսկայական երաժշտական և հոգևոր ժառանգությունը գնահատելու գաղափարը։ Հեղինակը նրա արվեստը ջանացել է թարգմանել քանդակային լեզվի յուրովի՝ իրեն բնորոշ ձևամտածողությամբ։
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ARMMONO 22-րդ ամենամյա միջազգային փառատոնին, որն այս տարի անցկացվում է Երևանում՝ ապրիլի 17-ից մայիսի 3-ը։ Ծրագրում ընդգրկված են տարբեր ժանրերի ավելի քան 20 հայկական և արտասահմանյան մոնոներկայացում՝ մոնոդրամա, մոնոստենդափ։