Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության։ Այդ մասին նախկին նախագահը հայտարարել է Ծիծեռնակաբերդում՝ լրագրողներին։
Արմինֆո. Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչով: Ակցիայի նախաձեռնողները, ինչպես նշվել է, "Հանրային ձայն" կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանն ու "Հայոց համազգային միասնություն" կուսակցության առաջնորդ Միհրան Պողոսյանն են:
Արմինֆո. Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի փակմանը նվիրված եզրափակիչ գալա համերգը տեղի կունենա ապրիլի 27-ին, ժամը 19:00-ին, Երևանի Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում: Համերգը նվիրված է ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125-ամյակին: