Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռևս չեն օգտագործել հրավառության համար նախատեսված նյութեր և պարագաներ, դրանք չօգտագործել և նշված իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ: Այդ մասին հաղորդել է ՔԿ մամուլի ծառայությունը:
«Միաժամանակ հավելում ենք, որ նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի իրավական հետևանքներ», - ընդգծվում է հաղորդագրությունում:
Արմինֆո. Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան։ Եթե լինեին, երեկ երեկոյան ՀՀ դատախազությունն իր հաղորդագրությամբ դրա մասին կհայտներ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ Facebook-ի իր էջում:
Արմինֆո. Շատ դժվար է մեկ օրենքի շրջանակում նախատեսել շրջակա միջավայրի վրա բոլոր բացասական ազդեցությունները և գտնել կոնսենսուսային լուծում ։Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը' ներկայացնելով "Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին " օրենքի նոր նախագիծը, որը ներկայացվել է հանրային քննարկման: