Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում" Չորեքշաբթի, 26 Մարտի 2025 17:38
|
![]() Արմինֆո. Արդյո՞ք ՀՀ կառավարությունն ունի Բաքվից հայ գերիներին վերադարձնելուն ուղղված գործողությունների ծրագիր. վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ մարտի 26-ին խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում։ Խորհրդարանականը նաև հարց է ուղղել, թե ինչպես են պաշտպանելու արցախցիների շահերը, ինչպես նաև նրանց վերադարձի իրավունքը, եթե խաղաղության համաձայնագրի շրջանակում Երևանը պատրաստ է թուլացնել իր դիրքերը, զիջել և հրաժարվել միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից: |