Արմինֆո.Տարածաշրջանում նոր ագրեսիաներն ու մարդու իրավունքների լայնածավալ խախտումները կանխելու համար պետք է դադարեցնել Ադրբեջանի ամենաթողությունն ու անպատժելիությունը: Այդ մասին հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ ստեփանյանը՝ ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում Christian Solidarity International-ի կողմից կազմակերպված միջոցառմանն իր ելույթում։ Արցախի օմբուդսմենի ֆեյսբուքյան էջում զետեղված ելույթի տեքստում, մասնավորապես, ասվում է.
Արմինֆո.Արցախի մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը կարծում է, որ սարերի հետևում չէ այն ժամանակը, երբ Հայաստանի իշխանությունները կսկսեն հետապնդել արցախյան հողի պաշտպաններին:
Արմինֆո.Հայաստանի նկարիչների միությունում բացվել է Հայաստանի ամենաարտասովոր նկարիչներից մեկի ցուցահանդեսը, որի անհատականության և տաղանդի մասշտաբն այնքան վիթխարի է, որ դժվար կլինի մինչև վերջ զգալ նրա ստեղծագործությունը, մինչև վերջ այն բացատրել: Խոսքը Գևորգ Մշեցի Ջավրուշյանի մասին է, ով 2 տարի առաջ է մահացել, և նման ցուցահանդեսի անցկացումը, ինչպես ցուցահանդեսի հանդիսավոր բացման ժամանակ նշել է նրա կինը ՝ Նունեն, նրա վերջին ցանկություններից մեկն էր:
Արմինֆո. Հոկտեմբերի առաջին օրը Երևանում մեկնարկել է երկրի ամենավառ թատերական իրադարձությունը՝ «Հայ ֆեստ» փառատոնը, որը Հայաստանում անցկացվում է արդեն 22 տարի անընդմեջ ՝ մեր երկիրը դարձնելով կատարողական և թատերական արվեստի կենտրոն: Միայն այս տարի փառատոնին մասնակցում են 30-ից ավելի թատերական խմբեր՝ 18 երկրներից, այդ թվում ՝ Իտալիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Լեհաստանից, Բելառուսից, Արգենտինայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Ղրղզստանից, Ռուսաստանից և այլն: