
Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման [ինչ էլ որ անվանումը լինի, այսուհետ պայմանական՝ որոշման] գործընթացն ուղեկցվում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով: Հետևաբար, այն չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի:

Արմինֆո.Կառավարության և վարչապետի հրաժարականի հանրային պահանջ ձևավորելու փորձը ձախողվել է ։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։

Արմինֆո. <Լուսավոր Հայաստան> խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը տեղեկացրել է, որ Արցախում, մասնավորապես Շուշիում դեռևս պահպանված թանգարանային ցուցանմուշները փրկելու և տարհանելու համար պաշտոնական գրությամբ դիմել է ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝

Արմինֆո. Հունվարի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի մասնագիտացված մարմիններին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց հետ կապված իրավիճակի վերաբերյալ:

Արմինֆո.։ Մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի 100-ամյակը կնշանավորվի մի շարք միջոցառումներով:

Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Newmag հրատարակչությունը հունվարի 19-ին՝ հայ ընթերցողին կներկայացնեն ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի «Ակոս» վեպը։ Գրքի շնորհանդեսին կմասնակցի հեղինակը: Ֆրանսիայի դեսպանության հրավերով Վալերի Մանտոն Հայաստանում է իր գրքի և Հրանտ Դինք գործչի շուրջ միջոցառումների շարքի համար։

Արմինֆո. ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Արմինֆո. Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանում տեսնում ենք ֆաշիզմի ապացուցելի դրսևորումներ։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արմինֆո. Վարչական 10 շրջաններում <կարմիր գծերը> կվերանան, իսկ վարորդներին կկարողանան տուգանել միայն տեսագրությունների հիման վրա։ <<Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին> եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին> օրենքների նախագծերի փաթեթն ընդունվել է երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ խորհրդարանի հունվարի 20-ի նիստում։

Արմինֆո.Մայրաքաղաքի բնակիչներն ավելի շուտ դրական, քան բացասական են գնահատում վերջին մեկ տարում մայրաքաղաքում կատարված փոփոխությունները։ Այս մասին են վկայում Հայաստանի առաջատար խորհրդատվական ընկերություններից մեկի ՝ MPG-ի (Marketing Professional Group) անցկացրած հարցման արդյունքները։

Արմինֆո.Շրջակա միջավայրի նախարարությունը ՀՀ Ջրային օրենսգրքի վերանայման անհրաժեշտություն է տեսնում։ Մասնավորապես, հաղորդվում է, որ շուտով գերատեսչությունը հանդես կգա նոր օրինագծով՝ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար, որը կլինի համալիր եւ միջազգային չափանիշներին համապատասխան:

Արմինֆո. ԱԺ-ն հունվարի 19-ի նիստում վավերացրել է ԱՊՀ երկրների տեղեկատվական փոխգործակցության մասին համաձայնագիրը։