
Արմինֆո.Այն ագրեսիվ քաղաքականությանը, որ տարածաշրջանում վարում են մի շարք երկրներ, Հայաստանի Հանրապետությունը պետք է հակադրի կամ նրանց այդ վարվելակերպը պետք է հակակշռի զսպող քաղաքականությամբ: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտի քննարկման ժամանակ:

Արմինֆո. 2019 թվականի դեկտեմբերի 19-ին տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի բնակչությունը երբեք կազմված չի եղել <երկու համայնքներից>, հայերը Լեռնային Ղարաբաղում միշտ բացարձակ մեծամասնություն էին կազմում ։ Այս մասին դեկտեմբերի 13-ին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աննա Նաղդալյանը ՝ պատասխանելով ՝ բանակցություններին, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի մասնակցության մասին վերջին շրջանում հաճախակի դարձած տարբեր հայտարարություններին:

Արմինֆո. Այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները որևէ փաստաթղթի շուրջ չեն ընթանում։ Այս մասին դեկտեմբերի 12-ին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աննա Նաղդալյանը ՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե բանակցություններ են ընթանում <Լավրովի պլանի> շուրջ ։

Արմինֆո. Նախօրեին Երևանում մեկնարկել է ճապոնական կինոյի փառատոնը ։ Փառատոնային ցուցադրությունները բացեց Կենձի Կատագիրիի "Բնակարանների լվացում" ֆիլմը, որը պատմում է անսովոր աշխատանքի մասին. վատ համբավ ունեցող բնակարաններում բնակվել՝ նախկին տհաճ միջադեպերի հետքերը ոչնչացնելու նպատակով։

Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և անվանի երաժշտի համատեղ ելույթով դեկտեմբերի 14-ին կմեկնարկի Արամ Խաչատրյանի միջազգային 7-րդ փառատոնը:

Արմինֆո. Բելգիայի վերջին՝ 9-րդ պետական մարմինը, Բրուսելի խորհրդարանը հաստատել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը (ՀԸԳՀ):

Արմինֆո. Դեկտեմբերի 13-ին Աթենքում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը։ Հանդիպումը վարեց ՍԾՏՀԿ նախագահող երկիր Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։

Արմինֆո. Ոստիկանության և ԱԱԾ փոխգործակցության արդյունքում բացահայտվել է ոստիկանության ծառայողի կողմից թույլ տված ապօրինությունները։ Տեղեկությունների հիման վրա ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչը քաղաքացիների անվամբ գրանցված զենքերը պահելու և կրելու թույլտվության ժամկետների երկարաձգման ու զենքերն այլ անձանց անվամբ հաշվառելու գործընթացները կազմակերպել է առանց համապատասխան ընթացակարգերի պահպանման՝ կատարելով ապօրինի գործարքներ։

Արմինֆո. ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի վերաբերյալ անջատված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: 13.12.2019թ.-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Արմինֆո. Վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ Սեւանում կրճատվել են սիգի արդյունագործական պաշարները։ Ինչպես հայտնել է ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը դեկտեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսում, այս տարի սիգի արդյունագործական պաշարները կազմել են շուրջ 660 տոննա, մինչդեռ մեկ տարի առաջ՝ 740 տոննա:

Արմինֆո.Ախթալայի և Մեծ Այրումի պոչամբարները կարող են վտանգ ներկայացնել էկոհամակարգերի և տեղի բնակիչների համար: Այս մասին դեկտեմբերի 6-ին Երեւանում հայտարարել է Չեխական <Արնիկա> քիմիական անվտանգության հարցերով զբաղվող կազմակերպություն գործադիր տնօրեն Յինդրժիխ Պետրլիխը ։