Արմինֆո. Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 2-ին տեղի կունենան լսումներ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագծի շուրջ, որն առաջարկվել է դաշնային պատգամավորներ Քրիստոնեադեմոկրատական և ֆլամանդական կուսակցության ներկայացուցիչ Էլս Վան Հուֆի և Ռեֆորմիստական շարժում կուսակցության անդամ Միշել դը Մաեգդի կողմից։
Արմինֆո. Յուրաքանչյուր թատրոն ունի իր առանձնահատկությունը, որը շատ անհրաժեշտ է՝ ինչպես հասարակայնության, այնպես էլ մեր մշակույթի զարգացման համար: Մարտի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանն աաայդպես է մեկնաբանե " Գոյ " թատրոնի եւ Գ.Սունդուկյանի անվան թատրոնի միաձուլման գործընթացը: < Իրավական միավորումը որևէ կերպ չի կարող խաթարել Սունդուկյանի թատրոնի ՝ որպես ակադեմիական թատրոնի, և «Գոյ»-ի՝ որպես փորձարարական թատրոնի առանձնահատկությունները: Այսինքն՝ այդ գործընթացը բովանդակային փոփոխություններ չի նախատեսում", - նշել է նա։
Արմինֆո. Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան շարունակում է ընդլայնել համագործակցության շրջանակները, որի նպատակն է տարբեր կազմակերպությունների հետ համատեղ նախագծերի իրականացումը։ Այս անգամ Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Վարդան Ազատյանը կնքել են համագործակցության հուշագիր։