Ձեր կարծիքով, արդյո՞ք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր
Պուտինի Ադրբեջան կատարած այցը
կնշանավորվի Ադրբեջանի և, ինչու չէ նաև, տարածաշրջանի նկատմամբ Մոսկվայի նոր
ռազմավարության սկիզբը: Որո՞նք են դրա հիմնական ուղղությունները: Գոյություն ունի
տեսակետ, որ Ռուսաստանի նախագահն այցելեց Բաքու, այդ թվում նաև, իր ադրբեջանական
գործընկերոջն առաջիկա նախագահական ընտրությունների նախաշեմին աջակցելու նպատակով:
Ի՞նչ կարող է Բաքուն Մոսկվային առաջարկել նման աջակցության դիմաց եթե, իհարկե, դա
այդպես է:
Առայժմ արժանահավատ տեղեկատվություն և
խոսակցություններ անգամ չկան Ադրբեջանի նկատմամբ Կրեմլի նոր ռազմավարության մասին:
Կարծում եմ, որ ինչպես Ռուսաստանի նախագահի, այնպես էլ թուրքալեզու երկրների
ղեկավարների Ադրբեջան կատարած այցելությունները նպատակ էին հետապնդում ցուցադրել
իրենց աջակցությունն այդ հանրապետության գործող նախագահին ու նախագահի թեկնածուին:
Հնարավո՞ր եք համարում արդյոք այդ այցի արդյունքում
Ռուսաստանի հրաժարվելն էներգետիկ միջանցքների «շրջանցիկ», օրինակ, Տրանսատլանտյան
գազատարի նախագծերին ակտիվորեն հակադրվելու ներկայիս ակտիվ քաղաքականությունից,:
Հնարավո՞ր է արդյոք Մոսկվայի մասնակցությունն այդ կամ այլ նախագծերին:
Քանի որ ՌԴ այցն ուներ առաջիկան
նախագահական ընտրություններում Ի.Ալիևին սատարելու հստակ նպատակ, ապա դժվար թե
կարելի է այդ այցից ակնկալել, որ դրանից Ռուսաստանի քաղաքականությունը կտրուկ
կփոխվի:
Բաքվում գտնում են, որ Ռուսաստանը բավականաչափ ազդեցություն
ունի Հայաստանի վրա, որպեսզի Երևանին համոզի ղարաբաղյան հակամարտության
կարգավորման հարցում գնալ միակողմանի զիջումների: Գտնո՞ւմ եք արդյոք, որ Մոսկվայի
և Բաքվի միջև նոր համաձայնությունների ձեռքբերումից հետո նման բան հնարավոր է:
Իրականում, Մոսկվայի և Երևանի
հարաբերություններն ունեն տարբեր շետեր և կանխորոշվում են բազմաթիվ գործոններով:
Այդ հարաբերությունները բազմակողմ են և պետք չէ դրանք պարզեցնել: Բաքվում
վաղուց, և սխալմամբ, կարծում են, որ «Ղարաբաղի բանալիները» գտնվում են Մոսկվայում:
Իրականության նման ընկալումն ադրբեջանական քաղաքական գործիչներին խանգարում է
ուղղակի բանակցել ԼՂՀ ղեկավարության հետ:
Մեկ միլիարդ դոլար արժեքով ռուսական զենքի վերջին խմբաքանակն Ադրբեջանին
վաճառելը հերթական անգամ Հայստանում ռուսասկան ազդեցության ամրապնդման և պահպանման
հակառակորդներին նոր հաղթաթուղթ տվեց: Ձեր կարծիքով, ինչո՞վ էին ղեկավարվում
Մոսկվայում, երբ նման որոշում էին ընդունում, որն ուղղակիորեն հարվածում էր Կովկասում
Ռուսաստանի միակ ռազմավարական գործընկերոջ շահերին:
Ռուսական չինովնիկները և ռուսամետ փորձագետներն այդ փաստը
բացատրում են Մոսկվայի Բիզնես-շահերով: Իմ կարծիքով, բոլոր երկրներն ու ուժային
կառույցները, որոնք շահագրգռված են մեր տարածաշրջանի խաղաղությամբ, հատկապես ղարաբաղյան
գործընթացի միջազգային միջնորդները, պետք է հրաժարվեն այնպիսի քայլերից, որոնք
կարող են խախտել արդեն ձևավորված ռազմական հավասարակշռությունը, ինչի վրա հիմնված
է այս փխրուն կայունությունը:
Ձեր կարծիքով, ինչպիսի՞ մոտիվացում էր կրում ԼՂՀ փոխվարչապետ Արդուր Աղաբեկյանի
կողմից օգոստոսի 14-ին Ադրբեջանին արված համագործակցության առաջարկը: Նշանակո>ւմ
է արդյոք, որ Ստեփանակերտը որոշել է մեծ ինքնուրույնույթուն դրսևորել արտաքին
քաղաքականության, հատկապես ԼՂՀ կարգավորման հարցում, որով պաշտոնապես զբաղվում է
Եվրոպան:
Տերտեր գետի հիդրոռեսուրսների համատեղ օգտագործման գաղափարը
նոր չէ և Արցախի նախկին կառավարության կողմից Ադրբեջանին արդեն առաջարկվել էր,
միջազգային միջնորդների միջոցով: Ավելի քան 10 տարի առաջ, դեսպան Կասպրչիլի
միջնորդությամբ, տեղի ունեցավ ԼՂՀ և Ադրբեջանի հիդրոինժեներների սահմանամերձ
աշխատանքային հանդիպումը: Կարծում եմ, որ այդ հայտաարությունով Արցախի
իշխանությունները փորձեցին աշխարհին ցուցադրել սեփական կառուցողական
տրամադրությունը, Ադրբեջանի օրեցօր կոշտացվող դիրքորոշման ֆոնի ներքո: